Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով
HeaderՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինին պարգեւատրել է Հայաստանի պետական շքանշանով։ Պարգեւատրման արարողությունը կայացել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, որտեղ նրան Բարեկամության շքանշան են հանձնել։ Այս մասին ասված է ՌԴ ՔԿ կայքում։
Պարգեւն ընդունելով՝ Ալեքսանդր Բաստիրկինը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին եւ նշել, որ գնահատում է այդ պարգեւը որպես ՌԴ Քննչական կոմիտեի գործունեության ճանաչման եւ ՀՀ իրավապահ մարմինների հետ փոխհամագործակցության բարձր մակարդակի նշան։
Շքանշանը ընդունվել է 2014թ. օգոստոսի 9-ին։