Զանգել-ասել են՝ «բանկում վարկ ունեք, տվյալները փոխանցեք»․ զեղծարարության ի՞նչ եղանակ է տարածված
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խարդախությունների թիվը շարունակում է աճել։ Գաղտնիք չէ, որ զեղծարարները մշտապես փորձել են խաբեության միջոցով գումարներ շորթել քաղաքացիներից` ներկայանալով որևէ կազմակերպության կամ բանկի աշխատակից։
Այս անգամ թիրախում է հայտնվել Ինեկոբանկը։ Mediahub-ին ահազանգած քաղաքացին պատմում է, որ իրեն զանգել են, ներկայացել, որպես բանկի աշխատակից և ասել՝ ձեր անունով վարկ է ձևակերպված, ասեք ձեր տվյալները փորձենք կախենք գործընթացը, այնինչ այս ճանապարով զեղծարարները փորձում են կորզել քաղաքացիների տվյալները և հենց իրենք վարկ ձևակերպեն։
Երբ մեզ դիմած քաղաքացին ասել է, որ կգա բանկ, տեղում կհասկանա խնդիրը, միանգամից անջատել են հեռախոսազանգը։
Հետևեք մեզ՝ այստեղ