Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որ երեկ Սյունիքի մարզում Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:
Մահացածը 18-ամյա զինծառայող է, վերջինիս և մեկ այլ զինծառայողի միջև վիճաբանություն է եղել դանակի և զենքի գործադրմամբ:
Հետևեք մեզ՝ այստեղ