Հայ աղջիկն իրեն վերածել է մուլտհերոսուհու. անիմե` բացառիկ ոճ
LifeԱնիմեն ճապոնական անիմացիոն արտադրանք է, որը սովորաբար ստեղծվում է ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։ Անվանումը animation բառի ճապոներեն տարբերակի կրճատ ձևն է, որը Ճապոնիայում օգտագործվում է ցանկացած անիմացիայի մասին խոսելիս, սակայն այլ լեզուներում եզրույթը նկարագրում է հենց ճապոնական կամ ճապոնանման անիմացիան, որը աչքի է ընկնում վառ ոճով, «համեղ» ու արտահայտիչ հերոսներով և ֆանտաստիկ թեմաներով։ Չնայած նրան, որ նման ոճի անիմացիան կարող է արտադրվել Ճապոնիայից դուրս, արևմուտքում շատերը սկզբունքորեն «անիմե» են համարում միմիայն ճապոնական անիմացիան։
Անիմեն արվեստի բազմաբնույթ տեսակ է՝ իրեն հատուկ արտադրման մեթոդներով և տեխնիկայով, որոնք տարիների ընթացքում զարգացում են ապրել և հարմարվել են ժամանակակից տեխնոլոգիաներին։ Անիմե արտադրության գործընթացի ժամանակ ուշադրություն է դարձվում ոչ այնքան հերոսի շարժման անիմացիայի ստեղծմանը, որքան միջավայրի և իրադարձությունների իրատեսականությանը, ինչպես նաև կամերայի էֆֆեկտներին՝ կադրի խոշորացման, անկյունային հայացքի և տեսարանի շարժմանը։ Հերոսների արտաքինի և կառուցվածքի ստեղծման ընթացքում օգտագործվում են զանազան գեղարվեստական ոճեր, այդ պատճառով նրանց արտաքին հատկությունները կարող են խիստ տարբերվել միմյանցից։ Օրինակ՝ հերոսները կարող են ունենալ անիմեին հատուկ մեծ և էմոցիոնալ աչքեր կամ էլ իրական չափի աչքեր։
Անիմեն այժմ ընկալվում է որպես ոճ: Հայաստանում նույնպես կարելի է հանդիպել աղջիկների, ովքեր այսպես ասած հետևում են այդ ոճին: PressMedia.am-ը ներկայացնում է Սերինե Խալոյանի ինքնատիպ լուսանկարներն անիմե շարքից.









