Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Ի՞նչ է կատարվում «Արցախ» նվագախմբում, ինչո՞ւ այստեղ այլևս մեծամասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի պետական կամերային նվագախումբը հիմնադրվել է 2004 թվականին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Նպատակն էր Արցախում դասական երաժշտության զարգացումը խթանելը։ Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ նվագախումբը երկար տարիներ գործունեություն ծավալեց, անգամ Արցախի բլոկադայի ինն ամսվա ընթացքում։ 2023 թվականի սեպտեմբերին մեր հայրենակիցներն Արցախից բռնի տեղահանվեցին։ Նրանք հաստատվեցին մայր հայրենիքում։ Սկզբնական շրջանում նվագախումբը չէր գործում, իսկ 11 երաժիշտներն անգործ էին։ 2024 թվականին օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը որոշում են վերագործարկել նվագախումբը։

Այժմ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Նարեկ Հախնազարյանն է, իսկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Հասմիկ Պապյանը։ Ինչպես նրանք են փաստում տարբեր հարցազրույցների ժամանակ, նվագախումբը շարունակում է իր գործունեությունը Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու և տարածելու նպատակով։ Այն արդեն իսկ հասցրել է հանդես գալ համերգներով հայաստանյան բեմերում, պատրաստվում է նաև հյուրախաղերի արտերկրում։ Նույն հարցազրույցների ժամանակ նշվում է, որ նվագախմբի երաժիշտների թիվը դարձել է 25-ը, ինչն առաջին հայացքից կարող է հրաշալի ցուցանիշ թվալ։ Երաժիշտներն անգործ չեն, ևս մեկ անգամ բեմից հնչում է «Արցախ» անունը, և, իհարկե, արցախյան մշակութային ժառանգությունը չի կորչում։ Ընդ որում, եթե սկզբնական շրջանում նվագախումբը ունեցել է ֆինանսական դժվարություններ, և անգամ հղում էր արվում «Արցախ» անվանը, թե դա հովանավորներ փնտրելիս հավել յալ բարդություններ է ստեղծում, ապա հետագայում՝ 2025 թվականի հունվարից ՀԲԸՄ-ն շարունակել է իր աջակցությունը նվագախմբին, որպեսզի այն շարունակի իր կարևոր առաքելությունը՝ պահպանել և տարածել Արցախի մշակութային ժառանգությունը։

Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե մի կողմ ենք դնում հարցի ոչ պակաս կարևոր, բայց հուզական կողմը և սկսում ենք ուսումնասիրել որոշ փաստերի, պարզում ենք հետաքրքիր մանրամասներ։ Օրինակ, ըստ «Փաստի» ունեցած տեղեկությունների, այս պահի դրությամբ նվագախմբում աշխատում է արցախցի մի քանի երաժիշտ, և բոլոր այն երաժիշտները, որոնք Արցախի՝ անգամ ծանրագույն պայմաններում չեն դադարել աշխատել, այս կոլեկտիվում չեն ընդգրկվել:

Մեր հարցերի պատասխանները՝ հերքումները կամ հավաստիացումները, կարող էր տալ, օրինակ՝ նվագախմբի գեղարվեստական նախկին ղեկավար Գևորգ Մուրադյանը։ «Փաստը» կապվեց պարոն Մուրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեփական ցանկությամբ, տարիքի հետ կապված հանգամանքներից ելնելով, հրաժարվել է նվագախմբի հետ աշխատանքից, որևէ այլ հարցի հետ կապված մեկնաբանություն տալ չցանկացավ։ Փորձեցինք զրուցել նաև նվագախմբի ներկայիս գեղարվեստական ղեկավար Նարեկ Հախնազարյանի հետ։ Ավաղ, մեր զանգերը մնացին անպատասխան, նամակները՝ կարդացված, բայց նույնպես անպատասխան։

Որոշակի հարցադրումներ ուղղեցինք նաև ՀԲԸՄ-ին։ Օրինակ՝ մեզ հետաքրքիր էր, թե արդյո՞ք նոր գեղարվեստական ղեկավարի առջև դրվել է խնդիր արցախցի երաժիշտներին նվագախմբում ներգրավելու, նրանց աշխատանքով ապահովելու առումով։ Հաջորդիվ հարցրել էինք, թե ՀԲԸՄ-ն ինչ-որ կերպ վերահսկո՞ւմ է, թե ինչպես են ծախսվում ֆինանսական միջոցները, ինչ սկզբունքով, և որքան են վարձատրվում երաժիշտները։ Ակնկալել էինք նաև ստանալ մեկ այլ կարևոր հարցի պատասխան՝ ի՞նչ պատճառաբանությամբ են հեռացվել այն երաժիշտները, որոնք նույնիսկ 2024 թվականի հուլիսին դեռևս աշխատել են այս կոլեկտիվում: Հայկական ընդհանուր բարեգործական միությունից ստացված պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որպես բարեգործական կազմակերպություն, «Աջակցություն Արցախին» ծրագրի շրջանակում ֆինանսավորում է մի շարք մշակութային նախաձեռնություններ՝ նպաստելով դրանց վերագործարկմանը բռնի տեղահանությունից հետո։ Նշված նվագախումբը այդ ծրագրերից մեկն է։ Հարկ ենք համարում նշել, որ երբ ՀԲԸՄ-ն պատրաստակամություն հայտնեց աջակցել նվագախմբի գործունեության վերականգնմանը, առաջարկ է արվել մաեստրո Գևորգ Մուրադյանին՝ շարունակել առաջնորդել նվագախումբը։ Միայն վերջինիս մերժումից հետո է հրավիրվել Նարեկ Հախնազարյանը։ Մեր կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր կամ կառավարման մարմին։ Բացի այդ, ՀԲԸՄ-ն չի միջամտում շահառու կազմակերպությունների ներքին գործընթացներին և չունի իրավասություն վերահսկելու դրանց ստեղծագործական, կազմակերպչական կամ կադրային որոշումները։ Ձեր հարցման մեջ ընդգրկված տեղեկատվությունը վերաբերելի է գլխավորապես շահառու կազմակերպությանը՝ ««Արցախ» կամերային նվագախումբ» հիմնադրամին։ Մեր վերահսկողությունը սահմանափակվում է միայն տրամադրված միջոցների նպատակային օգտագործման վերահսկմամբ»,-ասված էր ՀԲԸՄ-ի պաշտոնական պատասխանում:

Ստացվում է, որ նվագախմբում հանդես եկող երաժիշտների ընտրությունը վերապահված է բացառապես հոգաբարձուների խորհրդին և գեղարվեստական ղեկավարին։ Հետաքրքիր կլիներ հասկանալ նաև, թե ինչպես է ՀԲԸՄ-ն վերահսկում ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Կարելի է ենթադրել, որ այս պարագայում օգնության են գալիս տարեկան հաշվետվությունները։ Բայց թերևս անհասկանալի ու տարակուսելի է այն, որ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանում ասվում է, որ «կազմակերպությունը չի հանդիսանում նշված նվագախմբի հիմնադիր», մինչդեռ 2025 թվականի հունվարի 24-ին Ընկերության սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված գրառման մեջ փաստացի նշվում է՝ «Արցախի պետական կամերային նվագախումբը, որը հիմնադրվել էր ՀԲԸՄ-ի կողմից 2004 թվականին՝ խթանելու Արցախի մշակութային կյանքը, այժմ նոր էջ է սկսում Հայաստանում»:

Շուտով կլրանա երկրորդ տարին, երբ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի վերահսկողության ներքո է գտնվում Արցախի մշակութային ողջ ժառանգությունը։ Ցավով ենք արձանագրում սա, բայց չենք կարող նաև ջայլամի պես վարվել, Արցախի լինելիության վկայությունն ու մշակութային ժառանգության կրողներն այսօր բացառապես մարդիկ են՝ Արցախի մեր հայրենակիցները։ Միանշանակ է այն, որ Արցախի անունը պետք է մշտապես հնչեցնել, նրա ժառանգությունը պահպանել ու ապրեցնել սերունդների համար, բայց դա պետք է անել նախ և առաջ արցախցու օգնությամբ։ Ու այստեղ կարևոր և առանցքային բառն է «պահպանել» և ոչ թե «օգտագործել»: Այս կարևոր առաքելությանը կարող է ու պետք է ծառայի «Արցախ» նվագախումբը։ Բայց իրականությունն այնպիսին է, որ Արցախի անվան ներքո գործող, այդ անունը հնչեցնող և նրա մշակութային ժառանգությունը «պահպանել» փորձող նվագախմբում այսօր ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։ Այս հարցում չենք կարող սլաքները չուղղել նաև դեպի ՀԲԸՄ, որը ֆինանսավորում է նվագախմբին։ Մեր կարծիքով, նա պետք է հետամուտ լիներ այս կարևոր հարցին։ Երբ ներդրում ես կատարում անգամ փոքր նախաձեռնության մեջ, ցանկանում ես ամենայն մանրամասնությամբ տեղեկանալ, թե ուր են ուղղվում քո միջոցները։ Ինչպե՞ս կարելի է ներդրում կատարել Արցախի անունը կրող նվագախմբում և առնվազն հարցեր չառաջադրել գեղարվեստական ղեկավարին։ Նպատակը ո՞րն է այս նվագախմբի, և որո՞նք են ՀԲԸՄ ֆինանսավորման նպատակային ծախսերը: Մեզ գուցե հակադարձեն, թե երաժիշտները չեն ունեցել համապատասխան մասնագիտական որակավորում, դրա համար չեն ընդգրկվել նվագախմբի նորացված կազմում։ Իսկ գուցե այս դեպքում պետք էր կատարելագործել նրանց կատարողական հմտությունները։ Արցախցիները պետք է լինեն իրենց բնօրրանի մշակութային ժառանգությունը պահպանողը, և ինչ-ինչ պատճառներով նրանց նվագախմբի կազմից դուրս թողնելը տարբեր վարկածներ կարող է առաջ բերել՝ կապված նպատակների հետ. իրապես պահպանել և տարածել Արցախի մշակութային արժեքները և ժառանգությունը, թե՞ ստեղծել թյուր կարծիք, որ «Արցախ» անունը չի օգնում գումար հավաքագրել: Միգուցե բոլորը չեն ՀԲԸՄ-ի պես դյուրահավատ և հասկանում են, թե ինչ է այս դեպքում արվում Արցախ անվան շուրջ: Եվ այս պարագայում նույնիսկ մի կողմ ենք թողնում այն, որ կա նաև հարցի ֆինանսական կողմը, Արցախից բռնի տեղահանված երաժիշտների համար այդ աշխատանքը նաև ֆինանսապես ոտքերի վրա ամուր կանգնելու միջոց էր լինելու և մասնագիտական գործունեությունը շարունակելու հնարավորություն։ Ամենակարևորն այն է, որ Արցախի անունը կրող նվագախմբում մեծ մասամբ ընդգրկված չեն արցախցի երաժիշտներ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ ԾառուկյանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJԹրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին
Ամենադիտված