Որոշ մարզերում կգրանցվի մինչև +38 +40 աստիճան տաքություն. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 23-24-ը Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը՝ ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մարզերում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 25-ին և 28-ին՝ կեսօրից հետո, 26-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հուլիսի 23-26-ը՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հուլիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին՝ երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
ՀՀ մարզերում՝

Երևանում՝

Հետևեք մեզ՝ այստեղ