Վթար՝ Գեղարքունիքում, «Iveco» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ Shamshyan
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա Մ10 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Գրիշա Կիրակոսյանը իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է բեռնատարի դիմացի անվադողի վնասվելը։
Հետևեք մեզ՝ այստեղ