Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան


«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ Պոլիտեխնիկն այս տարի 935 շրջանավարտ ունի

Հասարակություն

«Պոլիտեխնիկական համալսարանը վերջին 4 տարիներին էական փոփոխություն է կրել եւ ձեւի, եւ բովանդակության իմաստով։ Մենք տեսնում ենք, թե ինչ արագ տեմպերով է փոխվում համալսարանը, ինչ արագ տեմպերով է փոխվում այն բովանդակությունը, որն այս պատերի ներսում փոխանցում են ձեզ»,- Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի 92-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյի ժամանակ ուսանողներին ու շրջանավարտներին դիմեց բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին էականորեն բարելավվել են բուհի ֆակուլտետների նյութատեխնիկական պայմանները, ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, ամրապնդվել կապերը միջազգային գործընկերների հետ։ «Արդյունքում՝ այսօր Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտն այն մարդն է, ով կարող էիր գիտելիքը վերածել արդյունքի»,- ասաց Ավինյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի տեղեկացմամբ՝ այս տարի 935 ուսանող է ավարտում բուհը։ «Ճանապարհ ենք դնում 935 բարձրագույն տեխնոլոգիական կրթություն ստացած շրջանավարտի, անձանց, ովքեր պետք է վերցնեն իրենց ձեռքերում ՀՀ տեխնոլոգիական կրթության, տեխնոլոգիական գիտության ապագան, տեխնոլոգիական կրթության հենքի վրա ստեղծվող մասնավոր ոլորտի ապագան։ Մենք հավատում ենք ձեզ, աջակցում ենք ձեզ, մենք ձեր կողքին ենք։ Այսօր ներկայացել ենք այս կազմով՝ եւս մեկ անգամ հաստատակամ ասելու, որ Պոլիտեխնիկի ավագ սերնդի ներկայացուցիչները, Պոլիտեխնիկի բարերարներն ու բարեկամները ձեր կողքին են, ձեզ աջակցում ու առաջնորդում են։ Դուք այլ տարբերակ չունեք, քան լինել համարձակ, որովհետեւ այս տարիների ընթացքում դուք ստացել եք մրցունակ կրթություն»,- նշեց ռեկտորը։

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։ Նա ոչ միայն հաջողակ ղեկավար է երկրի ամենախոշոր արդյունաբերական կառույցներից մեկում, այլ նաեւ պոլիտեխնիկյան համայնքի շրջանավարտ, որը հավատարիմ է իր կրթական արմատներին։

«Այսօրվանից այնպիսի հիմք է դրված, որը ձեր ապագա կյանքի ու կարիերայի, ինչո՞ւ ոչ, նաեւ ձեր անձնական կյանքի համար կարեւոր է։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ՝ շրջանավարտներիս, որովհետեւ այսօր մեր համայնքը հարստացավ, եւս 935 հոգի համալրեց մեր բանակը»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն այսօր ՀՀ-ում շարժիչ ուժ է։ Եվ հենց այս բուհն է որակյալ կադրերով ապահովում ոլորտը։ «Կա կարծրատիպային մտածելակերպ, թե Պոլիտեխնիկում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, մնացած բոլոր մասնագիտությունները ոչ պոպուլյար եւ ոչ մոդայիկ են, օրինակ, քիմիա, լեռնային գործ։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ հենց այդտեղ է, որ որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ եթե կայանում ես այդ ոլորտում, ապա արտասահմանում էլ ձեզ վրա կարող են ուշադրություն դարձնել։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես այսօրվա աշխարհում ունեն մեծ պահանջարկ։ Ես ինքս քիմիական ֆակուլտետի շրջանավարտ եմ»,- նշեց նա։



Արմեն Ստեփանյանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին հետեւյալ խորհուրդը տվեց․ «Չի կարելի դադարել սովորել, անընդհատ պետք է ինքնակրթվել։ Եվ ամենակարեւորը՝ երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, դա հենց ամենակարեւոր պահն է, երբ անընդհատ պետք է շարունակել ինքնակրթվել։ Չդավաճանեք այն արժեքները, որոնք այս պատերը մեզ տալիս են։ Սա այն բուհն է, որը մեզ միավորում է որոշակի արժեքներով, այստեղ մի մեծ արժեքային համակարգ է ձեւավորվում, որն ամբողջ կյանքում ձեզ հետապնդում է։ Եվ հիշեք մի կարեւոր բան, որ անփոխարինելի մարդ չկա, դա շատ կարեւոր է։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք՝ ձեզ տեսնել այլ կարգավիճակում՝ մեր գործընկերների կարգավիճակում, ինչու չէ, ապագայում մենք ուզում ենք ձեզ տեսնել որպես մեր ղեկավարներ»,- ասաց Ստեփանյանը։



ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ բուհը տարեցտարի դառնում է ավելի գրավիչ ուսանողների համար, որի շնորհիվ աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով փորձում է բարելավել իր դիրքերը միջազգային կրթական համակարգում։

Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ դիպլոմների հանձնման, պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման արարողություն։ Պոլիտեխնիկական համալսարանում շուրջ 5 տասնամյակ գիտամանկավարժական աշխատանք իրականացրած Ռուբեն Աղգաշյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացավ։ Դիմելով բուհի շրջանավարտներին՝ Ռուբեն Աղգաշյանն ասաց․ «Հիշեք մի բան՝ պոլիտեխնիկցի լինելը շատ պատվավոր է, բայց միաժամանակ շատ պատասխանատու բեռ եք վերցրել ձեզ վրա։ Համալսարանը միշտ ձեր կողքին է, եւ մենք էլ ուզում ենք, որ դուք լինեք համալսարանի կողքին՝ ձեր ողջ կյանքի ընթացքում»։

«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՄենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Ամենադիտված