Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում 76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

ԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան Ջհանյան

Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։ Sevan Startup Summit 2025
համարվում է տարածաշրջանի ամենախոշոր տարեկան հավաքույթը, որը նպաստում է ստարտափների աճին։ Բացօթյա ճամբարային միջոցառումը միավորում է հիմնադիրներին, ներդրողներին և ստարտափների սիրահարներին մեկշաբաթյա կապի և համագործակցության համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի տարբերություն ավանդական կոնֆերանսների, Սևանի ստարտափ համաժողովն առաջարկում է հանգիստ, ոչ պաշտոնական միջավայր, որտեղ զրույցները տեղի են ունենում խարույկների շուրջ, իսկ գործարքները կնքվում են անմիջական միջավայրում։ Այս փորձի հիմքում ընկած է միկրո-աքսելերացիոն ծրագիրը, որը միտված է վաղ փուլի ստարտափների գործունեությունը խթանելուն, հետևաբար միջոցառումը ծառայում է որպես ներդրումների և գործընկերության գործնական հարթակ: 

Համաժողովը մեկնարկել է կրթական բաղադրիչով և մասնագիտացված ստարտափների համար նախատեսված կրթական ծրագրով։ Մասնակիցները բաժանված են երկու խմբերի՝ գաղափարի և աճման փուլերում գտնվող ստարտափներ։ Սկզբնական փուլում գտնվողների համար անցկացվում է ինկուբացիոն ծրագիր, իսկ աճման փուլում գտնվողների համար՝ միկրո-աքսելերացիոն ծրագիր, որոնք իրականացվում են բաց քննարկման պայմաններում։ Առանձնակի ուշադրության են արժանանում այն ստարտափները, որոնց հիմնադիրներն ուսանողներ են և իրենց գործունեությունը սկսել են ուսանողական տարիներից։   

Ինկուբացիոն ծրագրերի ընթացքում մասնակիցները զարգացնում են իրենց ձեռնարկատիրական գիտելիքները, որպեսզի հաջողությամբ կառուցեն իրենց ստարտափները և արդեն հաջորդ համաժողի ժամանակ ներկայանան նոր մակարդակով։ Նախորդ տարվա համաժողովին կից՝ առաջին անգամ կազմակերպվել էին նաև ինդուստրիալ ոլորտային միջոցառումներ՝ Սևան ագրիթեքը, էներգախնայողության և ձեռներեցության կոնֆերանսն ու էլեկտրոմոբիլների մրցույթը։ 

Այս տարվա համաժողովին կից նախատեսված է անցկացնել նոր միջոցառումներ, որոնք նվիրված են գինեգործության ոլորտի, ֆինանսական համակարգի, կլիմայական փոփոխություններին առնչվող ծրագրերի ինովացիաներին։ Համաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ծրագրավորողներին վերաբերող եռօրյա միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ստանալու են խնդիրներ և հաջորդ երկու օրերին ակտիվորեն մասնակցելու են ծրագրավորման սեսիաներին՝ առաջարկելով հետաքրքիր լուծումներ։ Փակման արարողության ժամանակ հաղթողներին հանձնվելու են մրցանակներ։ 

Համաժողովի այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար դոլար, որից տարբեր մասնակիցներ ստանալու են տարբեր չափերի մրցանակային գումարներ։ Միջոցառմանը մասնակցելու նախնական հայտեր են ներկայացրել 550 ստարտափներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանյան երկրներից։ Նրանցից 200-ը հաղթահարել են ընտրական փուլը և արդեն մասնակցում են համաժողովում ներկայացված ծրագրերին։ Համաժողովի ընդհանուր այցելուների քանակն ավելի քան 15 հազար է։ 

Sevan Startup Summit 2025-ի պանելային քննարկումներից մեկին մասնակցեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ 
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նա հայտնեց, որ հանքարդյունաբերության և ՏՏ ոլորտները փոխկապակցված են, հետևաբար ԶՊՄԿ-ի ներկայությունը տվյալ միջոցառմանը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կոմբինատը ցանկանում է ամբողջությամբ թվայնացնել իր համակարգերը։  

«Այդ տեսանկյունից մեզ մոտ իրականացվում է բավականին խոշոր ծրագիր, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել և կառավարել, տեղեկություններն ավելի հրատապ և արդի եղանակներով ստանալ։ Կոնկրետ այս պանելային քննարկումը համաժողովի շրջանակում վերաբերում էր արևային էներգետիկայի խնդիրներին։ Մենք մասնակցեցինք, որովհետև ԶՊՄԿ-ն նպատակադրվել է որոշակի ժամանակահատվածում անցնել 100% վերականգնվող և գերաղբյուրներով արտադրվող էլեկտրաէներգիայի օգտագործման»,- ասաց Ջհանյանը։ 

Նրա տեղեկացմամբ՝ կոմբինատն արդեն իսկ հայտարարել է, որ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է 100 մեգավատանոց սեփական արևային կայան ունենալը։ Ծրագիրն այժմ իրականացման փուլում է, որի շրջանակում շատ հետաքրքիր է մասնակցել վերականգնվող էներգետիկային առնչվող քննարկումներին։ 

«Հայաստանն, ի տարբերություն շատ երկրների, ունի բնական այնպիսի առավելություններ, որոնք թույլ են տալիս զարգացնել վերականգնվող էներգետիկան։ Դա արևային օրերի շատ քանակն է, բացի այդ՝ լեռնային գոտին հնարավոր է դարձնում զով կլիմայական պայմաններում ավելի արդյունավետ օգտագործել կայանները։ Հայաստանի ռելիեֆը նույնպես նպաստում է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այստեղ կարելի է տեղակայել նաև ջրային կուտակիչներ, որոնց միջոցով հնարավոր է արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը ցերեկային ժամերին կուտակել և օգտագործել երեկոյան ժամերին, երբ սպառումը հասնում է ավելի մեծ ծավալների»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ջհանյանի հավաստմամբ՝ վերականգնվող էներգետիկան մեր երկրի համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ թե՛ տնտեսական առումով, քանզի տալիս է ավելի մատչելի և էժան էներգիա, թե՛ էներգետիկ անկախության առումով, քանզի Հայաստանը մեծ ծավալով ներկրում է էներգակիրներ՝ չունենալով նավթի ու գազի սեփական աղբյուրներ։  

«ԶՊՄԿ-ն վերականգնվող էներգետիկան զարգացնելու առաջամարտիկներից է, որովհետև հանդիսանում է էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողներից մեկը, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ տնտեսության մեջ զարգանա սեփական, ներքին աղբյուրներից՝ արևից, քամուց, ջրից ստացվող էներգետիկան, ինչը թույլ կտա ավելի մրցունակ լինել համաշխարհային շուկաներում, հետևաբար հույս ունենք էներգետիկ ոլորտի մեր գործընկերների հետ հասնել մեր առջև դրված նպատակների իրականացմանը»,- ասաց Ջհանյանը։  

Վերադառնալով  Sevan Startup Summit 2025-ին ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ կոմբինատը բնականաբար հանդիսանում է ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից մեկը։ Օրինակ՝ «Հայկական ծրագրեր» կազմակերպությունը ԶՊՄԿ-ի գործընկերն է։ 
 
«Այդուհանդերձ, խոշոր հանքարդյունաբերության համար հայկական ՏՏ ոլորտը դեռ չի կարող առաջարկել բարձրորակ կազմակերպությունների կառավարման համակարգեր, որոնք ունեն գերմանական կամ ամերիկյան կազմակերպությունները։ Բացը փորձում ենք լրացնել համագործակցության շնորհիվ, որը ենթադրում է ավելի նեղ ձևաչափ։ Այստեղ մեր նպատակին հասնելու համար դեռ անելիքներ ունենք»,- եզրափակեց Ջհանյանը։  

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ ReportԻրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունըԱրեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվելԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարումԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքներըԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթելԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnրՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվենՏավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանՊեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունըԵվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասինՌուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենաՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԵրևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներումՀորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվելThe Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասինՀոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն էԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան
Ամենադիտված