ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը. կա 14 զոհ
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի գիշերը՝ հուլիսի 21-ին, Յակուտիայում 36 հանքափորի տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը։ Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ վարորդը։
Ավտոբուսը 25 մետր բարձրությունից ընկել է տեղական ժամանակով մոտավորապես ժամը 03:20-ին (Երևանի ժամանակով՝ 22:20) «ԳՕԿ Դենիսովսկի» ԲԲԸ տեխնոլոգիական մայրուղու վրա։
«Նախնական պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը «ԿամԱԶ» մակնիշի մեքենան, աշխատողներին «Վոստոչնայա Դենիսովսկայա» հանքից տեղափոխելիս, դուրս է եկել ճանապարհից, ապա ընկել ձորը։ Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ», - ասվում է Յակուտիայի դատախազության հայտարարության մեջ։
Այս պահին վիրավորների թիվը հասել է 20-ի, երկու հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է ծանր, իսկ ևս ութինը՝ միջին ծանրության։
Հետևեք մեզ՝ այստեղ