Գերմանիայից պետք Է արտաքսվեն շուրջ 50 հազար օտարերկրացիներ. Bild
HeaderՕտարերկրացիների թիվը, որոնք Գերմանիայում են գտնվում առանց համապատասխան թույլտվության եւ մոտ ժամանակներս պետք Է արտաքսվեն երկրից, 49,4 հազար Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild գերմանական թերթը՝ հղում անելով ԳՖՀ-ի ներքին գործերի նախարարության զեկույցին:
Դրանում նշվում Է, որ ընթացիկ տարում հավանություն Է տրվել փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 162,1 հազար հայտերի: Նոր կարգավիճակ ստացած օտարերկրացիների 40 տոկոսը սիրիացիներ են, 20 տոկոսը եկել Է Աֆղանստանից:
2015 թվականին Գերմանիա են ժամանել 1,1 մլն միգրանտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: