Բաթումիում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար Թուրքիայի քաղաքացի է
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաթումիի ռեստորանում տղամարդու են գնդակահարել, որը ենթադրաբար, Թուրքիայի քաղաքացի է: Ականատեսների խոսքով, տղամարդուն մի քանի անգամ կրակել են մեջքից, հաղորդում է Georgia Online-ը:
Ականատեսների խոսքով, Բաթումիում ռեստորանում, որտեղ սպանվել է տղամարդը, մի քանի կրակոց է լսվել:
Զոհը, ենթադրաբար, Թուրքիայի քաղաքացի է: Դեպքի վայրում գտնվողների խոսքով, տղամարդուն հինգ անգամ կրակել են մեջքից: Կրակոցներից կոտրվել են ռեստորանի ապակիները:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեական փորձագետներ: Տարածքը շրջափակված է դեղին ժապավենով:
Հետևեք մեզ՝ այստեղ