Լեւոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային եւ կիսաեզրափակիչում է
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Freestyle Chess Grand Slam Las Vegas շախմատային սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։
Արագ խաղի առաջին երկու պարտիաներում գրոսմայստերները մեկական հաղթանակ տարան։ Կայծակնային խաղի երկու պարտիաներում Արոնյանը հաղթանակի հասավ առաջին պարտիայում, երկրորդում գրանցվեց ոչ ոքի։
Կիսաեզրափակիչում Լեւոն Արոնյանը կմրցի հնդիկ Արջուն Էրիգայիսիի հետ, որը քառորդ եզրափակիչում 1,5:0,5 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան եւ Հանս Նիմանը։
Freestyle Chess Grand Slam Las Vegas-ի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է, հաղթողը կստանա 200 հազար դոլար։
Հետևեք մեզ՝ այստեղ