Ո՞վ է վիրուսային տեսանյութի լայն ժպտացող կինը
Հասարակություն- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համացանցը ցնցած ու Բոսթոնում Coldplay-ի համերգը ստվերում թողած տեսանյութի շուրջ միջազգային մամուլում հրապարակումները նոր թափ են հավաքում։
Այս անգամ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել միլիարդատեր սիրեկանի, միաժամանակ գործատուի գրկում գտնվող Քրիստին Քաբոթի կողքին կանգնած կինը, որը զույգի՝ մեծ էկրանին հայտնվելուց հետո լայն ժպտում է։
Հիշեցնենք, որ համերգի մեծ էկրանին, ապա միջազգային մամուլի առաջին էջերում հայտնված զույգի տղամարդը Astronomer IT ընկերության նախագահ միլարդատեր Էնդին Բայրոնն է, իսկ գրկում սիրուհին է՝ ընկերության HR դեպարտամենտի տնօրեն Քրիստին Քաբոթը։
Ալիսսա Սթոդարդն այս տարվա հունվարից նույն ընկերությունում զբաղեցնում էր անձնակազմի գծով ավագ տնօրենի պաշտոնը։ Նրա կարիերան արագ աճ ունի։ Ընդամենը անցած շաբաթ Սթոդարդը, ըստ որոշ տեղեկությունների, նշանակվել է անձնակազմի գծով փոխնախագահ՝ Քրիստին Քաբոթի տեղակալն է։
Պարզվում է՝ վիրուսային տեսանյութում երևացող Ալիսսա Սթոդարդն անծանոթ մեկը չէ, նա աշխատում է Քրիստին Քաբոթի հետ Astronomer ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման թիմում, առանցքային մասնագետ է։
Astronomer-ին միանալու մասին իր գրառման մեջ Սթոդարդը ոգևորություն էր հայտնել Քրիստին Քաբոթի հետ աշխատելու համար՝ նշելով, որ ոգևորված է ընկերության առաքելությանը նպաստելու համար: Այժմ դա ըակլվում է որպես դառը հեգնանք:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram