Արտակարգ դեպք Կապանում, «КамАЗ»-ից հաստոցն ընկել է և հայտնվել երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ