Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. Տիգրան Աբրահամյան
Blog
«Իշխանությունը Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հայտնելով, որ գլխավոր դատախազությունը Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Խոսքը Արաբկիր համայնք, Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող` ԼՂՀ ներկայացուցչության շենքի, սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին է:
«Կարճ ասած, կառավարությունը փորձում է խլել արցախցիների հավաքատեղի և պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը` ուղերձ հղելով ադրբեջանցիներին, որ վճռական է Արցախի էջը փակելու և ցանկացած դիմադրություն կոտրելու հարցում»,- գրել է Աբրահամյանը։