Եվա Ռիվասը՝ մորուքավոր կնոջ կերպարում (ֆոտո)
LifeՀայտնի երգչուհի Եվա Ռիվասը նոր հետաքրքրաշարժ լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում։ Լուսանկարի, որում Եվան ներկայացել է մորուքավոր կնոջ կերպարում, մեկնաբանության մեջ Եվա նշել է, որ վերջերս իր լուսանկարները հավանում են միայն մորուքավոր տղաները։ Հավանաբար այսպես Եվան փորձել է հետեւել Ռուսաստանում տարածված այն միտումին, որ մորուքավոր տղաներն ավելի գրավիչ եւ առնական են համարվում։

«Ով հավանում է լուսանկարները, նայում տեսնում ես Մորուք, Մորուք։ Ես էլ կլինեմ Եվա-մորուք»,- գրել է Եվան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվան արխիվային, լողազգեստով լուսանկար էր հրապարակել եւ ցուցադրել իր Փյունիկ առասպելական թռչնի դաջվածքը, որն ինչպես պնդում էր երգչուհին, էական նշանակություն ունի իր համար։ Իսկ լուսանկարի մեկնաբանության մեջ Եվան նաեւ ավելացրել էր, որ շատ շուտով մեծ վիշապի պատկեր է դաջելու իր մարմնին։