Արտակարգ դեպք՝ Աբովյանի թիվ 6 մանկապարտեզում, աղվեսը նկուղ է մտել․ Shamshyan
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչոթյան Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրեն Մնացականյան 1 /5 հասցեում գործող թիվ 6-րդ մանկապատեզ աղվես է մտել, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աղվեսը մտել է մանկապարտեզի նկուղ, այս պահին հատուկ փրկարարներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են, թե աղվեսը նկուղային հարկի որ հատվածում է և փորձում են նրան վնասազերծել, սակայն աղվեսն այստեղ էլ է իր խորամանկությունն անում. մոտ 10 մետր խողովակի մեջ է մտել ու հիմա փրկարարներն ու համայնքային ոստիկանները սպասում են, որ աղվեսն այնտեղից դուրս գա, որ կարողանան վնասվազերծել:
Հետևեք մեզ՝ այստեղ