Տղամարդը գետում լողալուց հետո վարակվել է մահացու մանրէով և կորցրել լսողությունը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տոմսկի 35-ամյա բնակիչ Ալեքսեյը գետում լողալուց հետո վարակվել է վտանգավոր Pseudomonas aeruginosa մանրէով։ Վարակից կարճ ժամանակ անց նրա մոտ զարգացել է ականջաբորբ, հեմատոմա և բարձր ջերմություն, որն ավելի քան 10 օր չի իջել։
Բակտերիան դիմացկուն է շատ հակաբիոտիկների նկատմամբ, ինչի հետևանքով բուժումը ձգձգվել է։ Տղամարդը երկու շաբաթ չի լսել ձախ ականջով, իսկ այտուցված ծնոտը նույնիսկ խանգարել է ծամել։
Չնայած գետում լողալը թույլատրված էր, դեպքը կրկին ցույց է տալիս բնական ջրերում լողալու հնարավոր ռիսկերը։
Հետևեք մեզ՝ այստեղ