Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է գլխավորել Կազանի մրցաշարի աղյուսակը
Ուշադրության կենտրոնում
Հայ շախատիստները շարունակում են հաջող ելույթները Կազանի միջազգային մրցաշարում:
Կազանի մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը հանդես է գալիս Ռոբերտ Հովհաննիսյանը, ով այս տուրում կիսեց միավորը Ալեքսանդր Դանինի հետ: Հայաստանի մյուս շախմատիստները` Զավեն Անդրիասյանը և Դավիթ Շահինյանը խաղում էին միմյանց հետ և պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռուսաստանի Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի 37-րդ հուշամրցաշարին մասնակցում են 20 շախմատիստներ: Այն մեկնարկել է մայիսի 31-ին և կեզրափակվի հունիսի 6-ին: