Պատանի երկրաբաններն այցելեցին ԶՊՄԿ
Հասարակություն«Պատանի երկրաբան» ամառային դպրոցի երկրորդ օրն անցավ ԶՊՄԿ-ի արտադրական տարածքում։ Պատանի երկրաբանները ծանոթացան ընկերության աշխատանքին ու եղան մի քանի արտադրամասերում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ու ԶՊՄԿ-ի ֆինանսական աջակցությամբ 3 օր մարզում գտնվող բարձր դասարանների աշակերտները կծանոթանան երկրաբանի մասնագիտության առավելություններին և կկողմնորոշվեն մասնագիտական ընտրության հարցում։