Վթար՝ Գեղարքունիքում, հեղուկ գազ տեղափոխող «Volvo»-ն բախվել է արգելապատնեշին ու կողաշրջվել. Shamshyan
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մինաս Վ.-ն իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով, որը շահագործվում է հեղուկ գազ տեղափոխելու համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Սևանի թունելի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով երկաթե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությնների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Հետևեք մեզ՝ այստեղ