Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի դեմ գործ է հարուցվել (տեսանյութ)
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու դեմ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (բռնություն գործադրել պետական պաշտոնյայի նկատմամբ):
Նախորդ օրը Եկատերինբուրգում ձերբակալվել է նրա որդին՝ Մուտվալա Շիխլինսկին։ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինի խոսքով՝ հուլիսի 1-ին Շ. Շիխլինսկուն ձերբակալելիս Մուտվալան «գելենդվագենով հարվածել է հատուկ ծառայությունների աշխատակցի»։
Մուտվալա Շիխլինսկու տունը պետք է խուզարկվի։ Առայժմ նա երկու օրով կալանավորված է, այնուհետև կլինի դատավարություն։ Հայտնի է նաև, որ թաքնվում է։
Տեսանյութն այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ