Առեղծվածային դեպք Գյումրիում
ՀասարակությունԳյումրիում այսօր՝ մարտի 10-ին, ժամը 20-ի սահմաններում տեղի է ունեցել առեղծվածային ավտովթար: Խանջյան փողոցում իրար են բախվել երկու ավտոմեքենա, սակայն մեքենաները շատ արագ հեռացվել են դեպքի վայրից:
NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է , որ վթարի վայրը ճանապարհային ոստիկանների կողմից փակ է և այնտեղ աշխատում են քրեափորձագետները: Դեպքի վայրում առկա են մեեքենայի ապակու փշրված հետքեր եւ բանալիներ: Տեղում աշխատող ոստիկաններն ու քննիչներն եւս որևէ տեղեկություն չփոխանցեցին, թղթակցի հարցին պատասխանեցին,որ առայժմ դեպքից ոչինչ հայտնի չէ: Տարածքում հավաքված քաղաքացիները, որոնք չցանկացան ներկայանալ, ասացին, որ մեքենաներից մեկը գտնվում է մոտակա դպրոցի տարածքում: NEWS.am- ի նկարահանող խումբին հաջողվեց գտնել վթարված մեքենաներից մեկը` սպիտակ գույնի, Lexus GX 470 մակնիշի, 33 PL 964 պետհամարանիշի, որը գտնվում էր Գյումրու թիվ 31 դպրոցի հետնամասում ամայի տարածքում ամբողջովին ջարդված,սակայն արտաքին զննությունից հրազենային հետք չկար:
Գյումրիում կատարվածի մասին լուրեր են շրջանառվում, թե երկու մեքենաները միտումնավոր են բախվել միմյանց, քանի որ օրեր առաջ տվյալ մեքենաների վարորդները խնդիրներ են ունեցել կապված,ինչ-որ աղջկա հետ: Ոստիկանությունից առայժմ որևէ տեղեկություն չեն հաղորդում,իսկ հնչե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, առայժմ պարզ չէ, դեպքի վայրում էլ պարկուճներ չկար: