Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Արաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Ռուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան


Իդրամը առաջինը Կովկասում հայտարարում է Alipay+-ի հետ համագործակցության մասին

Հասարակություն
  • Համաշխարհային զբոսաշրջիկներն այժմ կարող են կատարել արագ և անվտանգ QR-վճարումներ Հայաստանում Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով՝ օգտագործելով Alipay+ հավելվածը, ինչն իր հերթին թույլ կտա հայաստանյան առևտրային կետերի ավելի քան 85%-ին ընդունել վճարումներ նաև զբոսաշրջիկներից։
  • Թողարկման պահին 13 հայտնի թվային դրամապանակների օգտատերեր կկարողանան կատարել անհպում QR-վճարումներ, իսկ ապագայում աշխարհագրությունը կընդլայնվի՝ ընդգրկելով Alipay+-ի գործընկեր այլ դրամապանակներ և բանկային հավելվածներ։
  • Իդրամի և Alipay+-ի ռազմավարական համագործակցությունը կդիրքավորի Հայաստանը գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսը միջազգային զբոսաշրջիկների հետ։

Հայաստանի առաջատար թվային վճարային հարթակ Իդրամը հայտարարում է աշխարհի խոշորագույն թվային դրամապանակների ցանց, Ant International ընկերության կողմից կառավարվող AliPay+-ի հետ համագործակցության մասին։ Այս համագործակցությամբ  Alipay+-ի օգտատերերին հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում իրականացնել միջսահմանային QR-վճարումներ Իդրամ QR ենթակառուցվածքի միջոցով։ Սա Alipay+-ի առաջին մուտքն է Կովկասի տարածաշրջան, ինչը զգալիորեն ուժեղացնում է Հայաստանի թվային վճարային ենթակառուցվածքը և բարձրացնում երկրի վճարային պատրաստվածությունը համաշխարհային զբոսաշրջության համար։

Այս ինտեգրման շնորհիվ Alipay+-ի օգտատերերը կկարողանան հեշտությամբ սքանավորել Իդրամի QR-կոդերը՝ Հայաստանի հազարավոր վաճառակետերում կատարել իրենց նախընտրած դրամապանակով վճարումներ՝ միաժամանակ օգտվելով տեղական առաջարկներից և լոյալության ծրագրերից։

«Այս գործընկերությունը վկայում է Իդրամի նորարարության և միջազգային համագործակցության հանդեպ հանձնառության մասին», – ասաց Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը։ «Alipay+-ի համար բացելով մեր QR ենթակառուցվածքը՝ մենք ոչ միայն ընդունում ենք միջազգային վճարումների ապագան, այլև ստեղծում ենք հյուրընկալ և հարմարավետ միջավայր միլիոնավոր գլոբալ օգտատերերի համար, ովքեր առնչվելու են հայկական բիզնեսների հետ»։

Առաջիկա ամիսներին AliPay+-ի օգտատերերի համար փուլ առ փուլ հասանելի կդառնա Իդրամի գործընկեր վաճառակետերի ամբողջ ցանցը, այն է՝ 25․000 վաճառակետ, որոնք ընդգրկում են սուպերմարկետներ, զբոսաշրջային հայտնի կետեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն։ Ժամանակի ընթացքում կընդլայնվի նաև Alipay+-ի գործընկեր դրամապանակների և բանկային հավելվածների ցանկը՝ ավելացնելով միջազգային այցելուների հարմարավետությունը։ Միջազգային օգտատերերի համար վաճառակետերում կտեղադրվեն բրենդավորված պիտակներ, որոնք կհուշեն, որ վաճառակետում կարելի է վճարել AliPay+-ով։

Արսեն Քդենյանն ընդգծեց, որ գործընկերության շրջանակում Իդրամը շարունակելու է համագործակցել Alipay+-ի հետ՝ բացելու հնարավորություններ Idram&IDBank հավելվածի օգտատերերի համար՝ վճարումներ կատարելու Alipay+-ի ցանցում։

Alipay+-ով հնարավոր է կատարել վճարումներ աշխարհի 70 երկրների և տարածաշրջանների 100 միլիոն առևտրային կազմակերպություններում՝ սպասարկելով աշխարհի շուրջ 1.7 միլիարդ օգտատերերի։

Այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է հզոր գլոբալ թվային վճարային էկոհամակարգում՝ կապելով տեղական բիզնեսները միջազգային զբոսաշրջիկների հետ և օգնելով տեղական բիզնեսներին ապահովել միջսահմանային ներառական աճ։

Alipay+-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Պիետրո Կանդելան նշեց․ «Մենք ուրախ ենք համագործակցել Իդրամի հետ՝ մեկնարկելու Alipay+-ով վճարումները Հայաստանում և բարելավելու զբոսաշրջիկների փորձառությունը։ Այսուհետ Alipay+-ի միջոցով Հայաստանի ցանկացած չափի բիզնես կարող է օգտվել թվայնացման ներառական հնարավորություններից՝ բացելով գլոբալ զբոսաշրջության տնտեսական օգուտները այս սիրված ուղղության համար»։

Իդրամի մասին

Հիմնադրվել է 2004 թվականին։ Իդրամը Հայաստանի առաջատար թվային ֆինանսական հարթակն է, որն առաջարկում է ամբողջական ծառայություններ՝ ներառյալ էլեկտրոնային դրամապանակ, QR վճարումներ, դրամական փոխանցումներ և այլ ֆինանսական գործիքներ անհատների և բիզնեսների համար։

Alipay+-ի մասին

Ant International-ի կողմից կառավարվող Alipay+-ը միջսահմանային բջջային վճարումների և թվայնացման լուծումների հարթակ է։ Այն կապում է համաշխարհային վաճառակետերը տարբեր բջջային դրամապանակների և թվային բանկային հավելվածների հետ՝ ապահովելով անխոչընդոտ գործարքներ, տեղայնացված առաջարկներ և բիզնեսների համար հաճախորդների ներգրավվածություն ամբողջ աշխարհում։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

 

Արարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՄենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի
Ամենադիտված