Թուրքիայում Դինքին հետապնդել են դեռեւս 1997-ից. Նոր բացահայտումներ
HeaderՀրանտ Դինքի սպանության գործով դատական փաստաթղթերի մեջ սկանդալլային բացահայտումներ են տեղ գտել Հրանտ Դինքի նկատմամբ տարիներ տեւած հետապնդումներից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, 1990-ականներին Հրանտ Դինքը երկար ժամանակ չի կարողացել անձնագիր ստանալ, ինչը կապված է եղել նրա դեմ ոստիկանության հետապնդումներով։ Դինքի սպանության գործով դատարան ներկայացված փաստաթղթերից մեկում հայտնի է դարձել, որ հետախուզությունը Հրանտ Դինքին մեղադրել են «հայամետ» գործունեության համար եւ հրաժարվել անձնագիր տրամադրել նրան։ Դինքի հետ կապված զեկույցումմ որը թվագրված է 1997 թվականով, նշված է, թե Հրանտ Դինքը ոստիկանության թիրախում է «հայամետ» գործունեության համար։