Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին «Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններին

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համակարգը ներդրվել է 2003 թվականին՝ օրենքով ամրագրվելով որպես բյուջետային գործընթացի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ։ Այս համակարգի հիմնական նպատակն է ապահովել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ դրանք համապատասխանեցնելով միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և կառավարության սահմանած քաղաքականության գերակայություններին։

Այն նաև ռազմավարական գործիք է, որը հնարավորություն է տալիս կանխատեսել և պլանավորել պետական ծախսերը ոչ թե մեկ ֆիսկալ տարվա, այլ մի քանի տարվա հեռանկարով, ինչը զգալիորեն բարձրացնում է բյուջետային պլանավորման որակը և կայունությունը։ Մյուս կողմից էլ՝ ապահովում է ֆինանսական կանխատեսելիություն և թույլ է տալիս կառավարությանն ավելի հետևողականորեն իրականացնել իր ծրագրերը՝ նվազեցնելով անակնկալ ֆինանսական ճգնաժամերի կամ քաղաքականության կտրուկ փոփոխությունների հավանականությունը։

ՄԺԾԾ-ն ծառայում է նաև որպես ամուր հիմք պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար՝ ապահովելով, որ տարեկան բյուջեն համահունչ լինի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին և երկրի զարգացման առաջնահերթություններին։ Սա նպաստում է ֆինանսական կարգապահության ամրապնդմանը, ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխմանը և, ի վերջո, պետական ֆինանսների կառավարման ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։

Սակայն ՀՀ կառավարության 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներկայացվել է որպես երեք տարվա տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հիմնական փաստաթուղթ, աչքի է ընկնում ինչպես իր կառուցվածքային սահմանափակումներով, այնպես էլ ցուցանիշների իմաստով չափազանց հակասական կանխատեսումներով։ Ծրագրում փորձ է արվում ներգրավել մակրոտնտեսական միտումները, արձանագրել որոշ բացասական միտումներ և, այնուհանդերձ, պահպանել վերահսկելիության պատրանք՝ այն պարագայում, երբ արտաքին և ներքին իրողություններն ակնհայտորեն խոչընդոտում են նման վերահսկելիությանը։ Ընդհանրական միտումն այն է, որ ծրագիրը ավելի շատ արձագանք է իրականությունից բխող ճնշումներին, քան ռազմավարական միտք ու ուղղորդում ունեցող փաստաթուղթ։ Դրա մասին է վկայում նաև 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։

Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այն նախադրյալների փոփոխությանը, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ծրագիրը։ Վերջին տարիներին, հատկապես 2022 և մասնակիորեն 2023 թվականներին ՀՀ տնտեսությունն արձանագրել էր բարձր տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում արտածին գործոններով, որոնք պայմանավորված էին պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների, վերարտահանման և ռուս ռելոկանտների՝ դեպի Հայաստան տեղափոխվելու հանգամանքից բխող ազդեցություններով։

Սակայն, ինչպես ծրագիրն է փաստում, այդ գործոնները 2024 թվականից սկսած զգալիորեն թուլացել են, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ չեզոքացվել։ Դրա հետևանքով նաև նվազել է տնտեսական աճի արագությունը՝ 2022 թվականի 12,6 %-ից անցյալ տարի արդեն իջնելով 5,9 %-ի։ Արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումը վկայում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին, քանի որ ոչ թե բարձր արտադրողականությամբ ոլորտներն են ապահովում աճ, այլ ժամանակավոր ու արտաքուստ կայուն թվացող ճյուղերը։

Բացասական զարգացումները ակնհայտ են նաև արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանման և ներմուծման ծավալների կտրուկ նվազումը, ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը և արտաքին առևտրի մնացորդի վատթարացումը վկայում են տնտեսական համակարգի զուտ սպառողական և ներմուծումակենտրոն բնույթի մասին, ինչը զրկում է երկիրը արտաքին շոկերին դիմակայելու հնարավորությունից։

Բացառապես արտածին գործոնների վրա հիմնվելու արդյունքում տնտեսական աճը կորցրել է իր ներքին պոտենցիալը, և այժմ ակնհայտ է դարձել, որ, առանց հիմնարար կառուցվածքային բարեփոխումների, երկիրը չի կարող ապահովել տնտեսական զարգացման տեմպերը և պահպանել սոցիալ-տնտեսական կայունությունը։

Այս բոլոր բացասական նախադրյալների «լույսի» ներքո 2026-2028 թթ. ՄԺԾԾ-ի կողմից ներկայացվող նոր մակրոտնտեսական կանխատեսումները տրամաբանական պետք է լինեին՝ նախատեսելով ավելի համեստ, հավասարակշռված մոտեցումներ։ Սակայն, թեև ծրագիրն արձանագրում է որոշ ռիսկեր և նվազող ցուցանիշներ, այնուամենայնիվ, մի շարք կանխատեսումներ շարունակում են մնալ չափազանցված ու ամենևին չհիմնավորված լավատեսական։ Օրինակ՝ եթե 2024 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,5 %, ապա ծրագիրը նախատեսում է, որ 2028 թվականին այն կհասնի 25,1 %-ի։ Այլ կերպ ասած՝ ենթադրվում է, որ ընդամենը երեք տարվա ընթացքում այս հարաբերակցությունը կբարձրանա 1,6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ երեք տարվա ընթացքում աճը կազմել է ընդամենը 0,5 տոկոսային կետ։ Այս կանխատեսումը, հաշվի առնելով տնտեսության ներկա կառուցվածքը, տնտեսվարողների ստվերայնության աստիճանը և հարկային վարչարարության անարդյունավետությունը, հաշվապահական հավասարակշռության տեսանկյունից համարվում է ոչ իրատեսական, ավելին՝ ուղղակի ցանկություն արտահայտող ցուցանիշ։

Մտահոգիչ միտում է նաև կապիտալ ծախսերի կտրուկ նվազեցումը։ Չնայած ծրագիրը նշում է, որ ՀՆԱ-ի շուրջ 6 %-ին համարժեք կապիտալ ծախսեր են ծրագրվում, սակայն պետք է նկատել, որ տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի ծրագրային մակարդակը իջեցվել է ավելի մեծ չափով, քան ընթացիկ ծախսերինը։ Սա նշանակում է, որ ներդրումային բովանդակությամբ ծրագրերը մնում են թերակատարված՝ շարունակելով նախորդ տարիների արատավոր պրակտիկան։ Թերակատարումը կապիտալ ծախսերի ոլորտում՝ հատկապես ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական համակարգերում, հանգեցնում է ոչ միայն կարճաժամկետ մուլտիպլիկատիվ ազդեցության նվազմանը, այլև երկարաժամկետ աճի ներուժի կորստի։ Եթե կապիտալ ծախսերը չեն իրացվում, ապա տնտեսության մեջ ներդրվող նոր ակտիվների ծավալը մնում է անբավարար, ինչը ենթադրում է, որ ստեղծվող արժեքը չնչին ավելացում ունի՝ մասնավորապես լրացուցիչ արտադրողականության ապահովման տեսանկյունից։

Հատուկ անհանգստություն է առաջացնում սոցիալական ոլորտի նկատմամբ դրսևորվող անտարբերությունը։ ՄԺԾԾ-ն որևէ հիշատակում չի անում 2026-2028 թթ. ընթացքում կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ Հաշվի առնելով ծրագրում կանխատեսվող գնաճի միջին մակարդակը, որը նշվում է որպես 2,6 %, իսկ իրականում կարող է լինել ավելի բարձր, կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2028 թվականին կունենան իրական նվազում՝ 2025 թվականի մակարդակի համեմատ նվազելով առնվազն 12,1 %-ով։ Այսինքն, ունենալու ենք գնողականության նվազում։ Իսկ այս միտումը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունը, ավելացնել աղքատության մակարդակը և նվազեցնել ներքին պահանջարկը՝ խաթարելով ոչ միայն սոցիալական կայունությունը, այլև տնտեսական աճի ներքին շարժիչները։ Եթե գործազրկության մակարդակը պահպանվի նույն մակարդակի վրա, իսկ սոցիալական ծախսերը չբարձրանան, ապա կենսամակարդակի ընդհանուր անկումը կլինի խորքային։

Միաժամանակ, կառավարության պարտքի աճի կանխատեսված տեմպերը նույնպես մտահոգիչ են։ Եթե, ծրագրի համաձայն, 2024 թվականի վերջին պետական պարտքը կազմելու է շուրջ 4,9 տրիլիոն դրամ, ապա 2028 թվականի վերջում այն նախատեսվում է ավելի քան 7,7 տրիլիոն դրամ՝ աճելով շուրջ 58,2 %-ով։ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բաժինը այդ ընթացքում կբարձրանա 7,4 տոկոսային կետով՝ հասնելով 55,4 %-ի։ Ավելին, ծրագիրը բաց տեքստով արձանագրում է, որ պարտքը խոցելի է տնտեսական ցնցումների նկատմամբ, և այդ խոցելիությունը ոչ միայն արտահայտվում է բյուջետային ճնշման տեսքով, այլև բացասական ազդակներ է հղում ներդրողներին և վարկային հաստատություններին։

Ստացվում է, որ կարճաժամկետ տեսանկյունից ծրագիրն ինչ-որ առումով կարող է ապահովել որոշ բյուջետային հավասարակշռություն, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն չի երաշխավորում ո՛չ տնտեսական ներուժի աճը, ո՛չ սոցիալական կայունությունը, ո՛չ էլ ներդրումային գրավչության ապահովումը։ Այլ կերպ ասած՝ այն պահպանում է կառավարման համակարգի ընթացիկ իներտությունը՝ առանց հասցեագրելու այն համակարգային մարտահրավերները, որոնք այսօր թուլացնում են Հայաստանի տնտեսության և հանրային կառավարման հիմնական հիմնասյուները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերիցԿենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետինԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասինԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցումԻսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումներըՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարըՌուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնելՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստըՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆՀայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունըԹրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումներըՉկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ ՀայրապետյանՀայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքըԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համարՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆՊարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառըԶելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. ԹրամփCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունելՍկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասինԹուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովըԱմերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավըԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակիցԱկբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՍպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակըՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. ԹրամփԳեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnրՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըMining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված