Zara-ն «անսեռ» հագուստի շարք Է թողարկել
ՀասարակությունՀագուստի Zara իսպանական արտադրողն «անսեռ» հագուստի շարք Է թողարկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mashable-ին, այս շարքի հագուստները կարող են կրել ինչպես կանայք, այնպես Էլ տղամարդիկ: Լիմիտավորված հավաքածուում տեղ են գտել 1970-ական թվականների ոգով կարված ջինսեր, դասական գորշ խուդիներ եւ սպիտակ մարզաշապիկներ:
Inditex հոլդինգի ներկայացուցիչները, որի մեջ մտնում Է բրենդը, պատմել են, որ այս հավաքածուի թողարկումը թելադրված Է հաճախորդների պահանջմունքներով: Հագուստի նմանատիպ մոդելների թրենդը տարածում Է ստացել դեռ անցյալ տարի. այս մոդելներն ավելի վաղ ներկայացվել են Saint Laurent-ի, Gucci-ի եւ Burberry-ի հավաքածուներում:
Zara-ն հագուստի, կոշիկի եւ տղամարդկանց, կանանց ու երեխաների համար նախատեսված աքսեսուարների իսպանական ապրանքանիշ Է: Մտնում Է Inditex հոլդինգի մեջ (որի կառավարման ներքո են գտնվում նաեւ Pull & Bear-ը, Bershka-ն եւ այլ բրենդներ): Հոլդինգի հիմնադիրը բիզնեսմեն Ամանսիո Օրտեգան Է, որը, Forbes հանդեսի վարկածով, 2015 թվականի ամենահարուստ ձեռնարկատերն Է:
Հրատարակության առցանց վարկանիշի տվյալների համաձայն՝ 2015 թվականի հոկտեմբերին նրա կարողությունը մեկ օրվա ընթացքում ավելացել Է 3,9 մլրդ դոլարով (մինչեւ 79,7 միլիարդ)՝ շնորհիվ Inditex-ի կապիտալիզացիայի աճի: