Բեթ Միդլերը պատասխանել է Քիմ Քարդաշյանին՝ կոչ անելով մերկ սելֆիներ անել բարեգործական նպատակներով
LifeԻնչ կարող ենք ասել՝ Քիմ Քարդաշյանի այդ մերկ սելֆիներից այսօր մենք հանգիստ չենք ունենա: Բեթ Միդլերը առաջիններից մեկն էր, ով քննադատեց Քիմին, ինչի համար հայուհուց ստացավ շատ արագ ու համարժեք պատասխան:

70-ամյա դերասանուհին հրապարակել է սելֆի (դերասանուհու մարմինը երեւում է հետեւից հայելու մեջ), առջեւից մարմինը փակելով մի հսկայական պաստառով, որի վրա գրված է.

«Քիմ Քարդաշյան, այնպես արա, որ քո սելֆին օգուտ տա: Դրա համար բարի գործ արա: Բարեգործություն: Դու ուզում էիր, չէ՞, որ ես մերկանամ: Խնդրեմ»,- գրել է Բեթը:
