Որքան կտևի Ռուսաստան-Ադրբեջան հակամարտությունը․ BBC
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը ցանկանում էր նվազեցնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում և վերածվել հավասար գործընկերոջ։ Այս մասին գրում է BBC-ն։
«Ռուսաստանի փոխվարչապետի այցի չեղարկումը, կտտանքների և սպանությունների պաշտոնական մեղադրանքը ռուս ուժայինների հասցեին, Բաքվում ձերբակալված ռուսաստանցիներին ծեծելը, ռուսական լրատվական գործակալության գրասենյակ արշավելը և պետական ԶԼՄ-ներում Ռուսաստանը նացիստական Գերմանիայի հետ համեմատելը ոչ ամբողջական ցանկ են այն քայլերի, որոնք Ադրբեջանը ձեռնարկել է Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների մահից հետո:
Այնուամենայնիվ Ռուսաստանը մնում է օգտակար գործընկեր Ադրբեջանի համար, քանզի Բաքուն աջակցում է Մոսկվայի ձգտմանը՝ թուլացնել արևմտյան հեգեմոնիան, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների և ժողովրդավարության պահանջներին։ Որքան էլ ճգնաժամը սուր տեսք ունենա, դժվար թե երկարաժամկետ լինի: Սա Ադրբեջանի արտաքին քաղաքականության այցեքարտն է. կանոնավոր մարտավարական տարաձայնություններ առանցքային գործընկերների հետ՝ լինի դա Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, թե Իրան։ Սակայն մի քանի ամիս անց լարվածությունը սովորաբար հանդարտվում է», - ասվում է նյությում։
Հետևեք մեզ՝ այստեղ