Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրպագելու է «Յուվենտուս»-ին
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել, որ ոչ մի թիմ «Յուվենտուս»-ի հետ խաղում չի կարող ֆավորիտ համարվել:
«Չեմպիոնների լիգայի եզրափակչում երկրպագելու եմ «Յուվենտուս»-ին: Այն կարծիքը, որ այս խաղում ֆավորիտը «Բարսելոնա»-ն է, ապա սխալ է: Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղում ոչ մի թիմ չի կարող ֆավորիտ լինել»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal.com կայքը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Օլիմպիական մարզադաշտում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: