Չորս վիրտուոզ դաշնակահարների ելույթը Երեւանում
LifeBravo.am-ը գրում է.
«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ «4 դաշնամուր՝ մեկ բեմում» խորագրով երեկոն էր։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար սա հերթական, բայց ոչ սովորական համերգ էր։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով Հայաստան էին ժամանել դաշնակահարուհի Գլորիա Կամպաները/Իտալիա/, դաշնակահարներ Տրիստան Պֆաֆֆը/Ֆրանսիա/ եւ Ֆրանսուա-Գզավյե Պոազան/Շվեյցարիա/: