Պուտինը հանձնարարել է աջակցել ռուսական թվային սերվիսների կայուն զարգացմանը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը ապահովել ռուսական ինտերնետային սեգմենտի և ազգային բազմաֆունկցիոնալ թվային սերվիսների անխափան աշխատանքը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի խոսքերը։
Նախագահի կարգադրությամբ, հատկապես կարևորվել է հաղորդագրությունների փոխանակման հնարավորությունը տրամադրող սերվիսների պաշտպանությունն ու զարգացումը։ Պատասխանատու նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դմիտրի Գրիգորենկոն, որը մինչև սեպտեմբերի 1-ը պետք է զեկուցի կատարված աշխատանքների մասին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը ստորագրել էր օրենք, որն ուղղված է տեղական թվային պլատֆորմների զարգացմանն ու արտասահմանյան այլընտրանքների նկատմամբ անկախության ապահովմանը։
Հետևեք մեզ՝ այստեղ