Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


ԼՂՀ կառավարությունը հաստատել է Արցախի տնտեսական զարգացման 2016թ. ծրագիրը

Հասարակություն

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստում հաստատվել է ԼՂՀ տնտեսական զարգացմանն ուղղված՝ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը: Այն նպատակաուղղված է տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով տեղական արտադրության ծավալների ավելացման խթանմանը: Ծրագրով նախատեսվում է նաև ընդլայնել տեղական արտադրության արտահանելի հատվածը, մասնավորապես, նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը և էլ ավելի խորացնել պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ծրագրի իրագործման համար նախատեսված է պետական բյուջեից հատկացնել 2,530 մլրդ դրամ գումար:

Վարչապետն իր խոսքում կարևորել է տվյալ ծրագրի նշանակությունն արտադրության և արտահանման խթանման համար: «Նախագահի հանձնարարականը կա միջոցներ ձեռք առնել հատկապես վերամշակման արտադրությանն աջակցելու նպատակով: Կարճ ժամանակ ունեք կառավարությանը ներկայացնելու, թե այդ առումով ինչ քայլեր կարող ենք իրականացնել, քանի որ արտադրողների համար պետք է որոշակիություն մտցվի աջակցության գործիքների վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ժամանակին պլանավորել բերքի ձեռքբերման ու արտահանման գործընթացները»,- նշել է վարչապետը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Ա. Խաչատրյանին:

Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը և ցանկը: Ծրագրի համաձայն, հանրապետությունում կիրականացվի ևս մեկ սոցիալական միջոցառում՝ պետական աջակցությամբ հանրապետության բնակչությունը կունենա անվճար առնվազն ութ հեռուստաալիքների և երեք ռադիոալիքների ընդունման հնարավորություն:

Գործադիր մարմնի կողմից հաստատվել են ԼՂՀ 2016թ. զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես նաև 2016թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կստեղծվեն համապատասխան պայմաններ պատմամշակութային հուշարձանների հաշվառման, վկայագրման, ուսումնասիրման, վերականգնման ու ամրակայման աշխատանքների իրականացման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և հուշարձանների պահպանմանը: Ծրագրի իրականացման միջոցառումների համար կհատկացվի 100 մլն դրամ:

Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քննարկելու և պատրաստելու Գտչավանքի և Ամարասի վանքերի վերականգնման ճշգրիտ նախագծերը, որպեսզի, ըստ դրանց, հստակեցվեն անելիքները և միջոցներ հայթայթվեն այդ արժեքավոր հուշարձանների պատշաճ վերականգնման համար:

Կառավարության որոշմամբ սահմանվել են 2016թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը: «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության համար այդ չափը սահմանվել է 15,6 տոկոս, իսկ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության համար' 5,1 տոկոս: Այդ որոշման արդյունքում համապատասխան մատակարարող ընկերությունների համար անհրաժեշտություն չի առաջանա կատարել անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր:

Նիստում հաստատվել է ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության 2016թ. կենտրոնացված միջոցառումների իրականացման ծրագիրը, ինչպես նաև փոփոխություն է մտցվել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշման մեջ, որն ուղղված է ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանը:

Գործադիր մարմինը հաստատել է համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Որոշման ընդունումը պայմանավորված է ««Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ամրագրված դրույթներով: Որոշմամբ նախատեսվում է ներդնել համընդհանուր ներառական կրթական համակարգ, յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել կրթության առանձնահատուկ պայմաններ, ինչպես նաև ներդնել այդ կրթության կազմակերպման և գնահատման համար անհրաժեշտ մեխանիզմներ:

Կառավարությունը փոփոխություն է կատարել իր՝ 2015թ. հունիսի 8-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ, որով վերանայվել է նախորդ որոշմամբ հաստատված երիտասարդ ընտանիքի համար սահմանված տարիքային ցենզը: Արդյունքում, նախկին 18-35 տարեկանի փ ոխարեն՝ ծրագրից կարող են օգտվել 18-40 տարեկան ամուսիններից կազմված, հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրում մշտապես բնակվող ընտանիքները:

«3 մլն դրամը բավարար գումար չէ տուն կառուցելու համար, այլ աջակցություն է կառուցման գործընթացին, որի միջոցով զգալիորեն խթանում ենք բնակարանաշինությունը շրջաններում: Մենք ակնկալում էինք, որ հայտերը շատ են լինելու, և մեր միջոցները չեն բավարարելու սկզբնական փուլում: այժմ, երբ արդեն մի քանի տասնյակ ընտանիքների տրամադրել ենք դրամաշնորհ, տարիքային շեմը բարձրացնում ենք, որպեսզի ավելի շատ ընտանիքներ կարողանան օգտվել այս ծրագրից: հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և վարչակազմերին շրջաններում գույքագրել կարիքներն ու հնարավոր հայտերը, որպեսզի աստիճանաբար ընդլայնենք շահառուների տարիքային կազմն ու քանակը: Ավելին՝ հեռու չէ այն օրը, երբ լրիվությամբ կվերացվի տարիքային սահմանափակումը»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով որոշմանը:

Կառավարության որոշմամբ անժամկետ բնույթ է հաղորդվել հանրապետության բարձրագույն, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով ուսումնառու անձանց ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ տաքսի ավտոմոբիլների) արտոնյալ երթևեկության համար պետական ֆինանսական աջակցության տրամադրման փորձնական ծրագրին, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրական և արդյունավետ է գնահատվել:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու մարմիններին գնահատել ծրագրի իրականացման մեխանիզմների կիրառականությունը, բացահայտել դրանց խնդիրները և, արդյունքում, հնարավորինս հեշտացնել վարչարարությունը, որպեսզի ուսանողները դժվարություններ չունենան այդ աջակցությունից օգտվելու հարցում: Վարչապետի խոսքով՝ գործող մեխանիզմը հիմք է դառնալու ուսանողների տրանսպորտային ծախսերը սուբսիդավորելու հետագա ծրագրերի համար:

Գործադիր մարմինը հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող մշակութային և երիտասարդական միջոցառումների ծրագիրը: Նախարար Ն. Աղաբալյանի խոսքով՝ մշակութային միջոցառումների հիմքում շարունակելու է մնալ մշակութային ժառանգության պահպանումն ու մշակութային ինքնության վերարտադրությունը: Նախատեսվում են նաև նոր նախագծեր: 2016թ. մշակութային միջոցառումների համար պետական բյուջեից հատկացվելու է 102 մլն դրամ, իսկ հիմնականում շրջանների երիտասարդական կառույցների գործունեության ակտիվացմանն ուղղված երիտասարդական մի ջոցառումների համար՝ 36 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատվել է նաև պետական անտառային ֆոնդում անտառային միջոցառումների 2016թ. ծրագիրը: Վերջինիս նպատակն է պետական անտառային ֆոնդի տարածքներում 2013 և 2014 թվականներին տնկված անտառներում իրականացնել խնամքի աշխատանքներ՝ դիմադրությունը և անտառի որակը բարձրացնելու, տեսակային կազմը բարելավելու նպատակով: Նախատեսվում է նաև իրականացնել անտառային ուսումնասիրություններ, որոնց միջոցով կորոշվեն 2017 թվականի համար հատատեղերը: Ծրագրի իրականացումը կապահովի անտառների բնապահպանական, միջավայրաստեղծ, հողապաշտպան, ջրակուտակիչ, սանիտարահիգիենիկ և առողջապահական գործառույթների իրացումը: Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 6,623 մլն դրամ:

Վարչապետ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է անտառահատման վերահսկողության գործընթացից և կարևորել, որ այդ հարցում հետևողական ու շարունակական քայլեր կատարվեն պատասխանատու մարմինների կողմից: Անդրադառնալով որսագողության խնդրին՝ գործադիրի ղեկավարը մտահոգություն է հայտնել առկա միտումներից և հանձնարարել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը և ոստիկանությանը համատեղ ուժերով խստացնել վերահսկողությունը և ակտիվացնել պայքարն այդ հանցավոր երևույթի դեմ:

Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԼՂՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում ունենալ կամավորական փրկարարական և հրշեջ-փրկարարական միավորումներ, ինչպես նաև հասարակական բնագավառում ստեղծել այդ շարժման զարգացման համար իրավական, սոցիալական հիմքեր և նյութական պայմաններ:

Նիստում ընդունված մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է կառավարական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմն ու անդամների գործառույթները՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա 24-րդ տարեդարձի տոնակատարությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լ. Գրիգորյանը շրջվարչակազմերի ղեկավարներին ու Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուներին հիշեցրել է սահմանված ժամկետներում տոնական ծրագրերի կազմման ու նախահաշվի ներկայացման անհրաժեշտության մասին:

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Ամենադիտված