Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է


«Կիսաբաց լուսամուտների ավան». Հրաչ Մուրադյանը՝ նոր նախագծի, «6-րդ զգայարան»-ի ու իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

Life

Life.panorama.am-ը գրում է .

Life.panorama.am-ի  այսօրվա զրուցակիցն է հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը: Մեզ հետ զրույցում Հրաչն անդրադարձել է «Աբելի քույրը» հեռուստասերիալին, «6-րդ զգայարանի» հետագա ճակատագրին եւ այդ հաղորդման վերաբերյալ հոգեւորականների խնդրանք-պահանջին, ինչպես նաեւ վերջին օրերին իր մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, ըստ որի իրեն ծեծի են ենթարկել:

-Հրաչ, արդեն մի քանի օր է, ինչ,  հայկական հեռուստասերիալներին միացել է եւս մեկը, որի պրոդյուսերությամբ դուք եք զբաղվելու:  Իհարկե, արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է, բայց հետաքրքիր է, թե այս մի քանի օրվա ընթացքում ի՞նչ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ինձ հասած արձագանքները միայն դրական են եղել, դրանք ինձ համար ոգեւորեցնող են եւ ոչ թե կաշկանդող, ինչպես սովորաբար ընդունված է: Ինձ ուրախացնում է նաեւ «Աբելի քույրը» հեռուստասերիալի կազմած վարկանիշը, ինչը տեսնում եմ հեռուստատեսային վարկանիշային սանդղակում, առաջին երկու սերիաների ընթացքում պարզ դարձավ, որ այս սերիալով մարդիկ հետաքրքրված են, իսկ գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են:

-«Աբելի քույրը» ինչո՞վ է առանձնանալու հայկական արտադրության սերիալային բազմազանության մեջ:

-Որպես պրոդյուսեր՝ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար: Նախ փորձել եմ աշխատանքային պրոցեսը կազմակերպել այն սկզբունքով, ինչը ճիշտ եմ համարում, դրանք միջազգային ընդունված կանոններին համապատասխան են, որպեսզի ներգրավված ողջ անձնակազմն իրենց լավ զգան ու դրա հետ մեկտեղ բարձր պահեն ստեղծագործական որակը: Սա նոր նախագիծ է, ինչն իրենից մի փոքր ավելի ջանք ու եռանդ է պահանջում, ինչի մեջ էլ այս պահին գտնվում է մեր ողջ անձնակազմը: Մենք բոլորս միահամուռ փորձում ենք ստանալ նոր որակի, սցենարական լուծումներով նոր, ամենակարեւորը կառուցվածքային աշխատանք:

-Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարում տեսնում ենք երգչուհի Նարինե Դովլաթյանին, միաժամանակ չենք կարող չնկատել, որ սերիալներում ու սիթքոմներում շատ հաճախ կարող ենք տեսնել երգիչ-երգչուհիների որպես դերասաններ: Նարինեին որպես դերասանուհի ընդգրկելու գաղափարն ո՞ւմն էր, այս պարագայում գործե՞լ է հեշտ ճանապարհով վարկանիշ ապահովելու միտումը:

- Նարինեին առաջնահերթ տեսել եմ հենց կերպարում: Եթե միայն վարկանիշի վրա շեշտը դնեինք, մենք կարող էինք սիրված երգչուհիների շարքից այլ թեկնածուներ էլ ունենալ: Մեզ համար Նարինեի ով լինելու փաստը չի գործել: Դերասաններին ընտրելիս շեշտը դրել ենք մասնագիտական որակների եւ տաղանդի վրա:

-Որպես պրոդյուսեր սա Ձեր առաջին աշխատանքը չէ, բայց առաջինն է սերիալային ֆորմատում. տարբերությունը մե՞ծ է հաղորդման կամ սերիալի պրոդյուսեր լինելու միջեւ, դժվարություններն ու առանձնահատկությունները կնշե՞ք:

-    Սա մի կողմից հեշտ, մյուս կողմից դժվար աշխատանք է, քանի որ մինչեւ այս սերիալը, իմ իրականացրած նախագծերը նախադեպը չեն ունեցել գոնե հայկական շուկայում: Դրանց միջոցով ես ունեմ որոշակի հարթած ճանապարհ, սերիալով էլ զբաղվելիս կային տարբերակներ, որոնցից ոչ մեկը ես չեմ ընտրել, այլ արել եմ այն, ինչ հեռուստատեսային փորձս հաշվի առնելով ճիշտ եմ համարել: Ճիշտ է՝ ես նոր հեծանիվ չեմ հնարել, բայց իմ արտադրության կանոններին փորձում ենք հնարավորինս մոտ լինել, որոնք կապ չունեն հայկական ստանդարտների հետ:

-Հրաչ, չեմ կարող չանդրադառնալ «6-րդ զգայարան» հաղորդամանը, քանի որ հաղորդման ստեղծման օրվանից մինչեւ վերջերս բացասական կարծիքները կարծես թե շատ էին: Վերջերս էլ  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուՏեր Վահրամ քահանա Մելիքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «ATV»-ին պետք է խնդրեն, որպեսզի այդ հաղորդումն այլեւս չհեռարձակվի, միաժամանակ հայտնի է, որ շուտով նման եւս մեկ հաղորդում կլինի եթերում: Ի վերջո, հոգեւորականների եւ Մայր Աթոռի խնդրանք-պահանջը ի՞նչ լուծում կստանա:

-   Այո, «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանին զուգահեռ մեկնարկելու է եւս մեկ նմանատիպ նախագիծ, եւ թե դրա, թե «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանի մասին մենք կխոսենք քիչ ավելի ուշ: Իսկ, թե Ձեր ասած հոգեւորականների խնդրանք-պահանջները ինչ պատասխան ունեն, կարծում եմ, պետք է այդ հարցն ուղղեք հեռուստատեսությանը:

-Իսկ  ինքներդ չե՞ք կարծում, որ նման հաղորդումները մարդկանց վրա բացասական ներգործություն են ունենում՝ ուղղորդելով դեպի գուշակները եւ պայծառատեսները:

-    Թե հասարակությունը որքանո՞վ է տարված գուշակներով ու գուշակություններով, ըստ իս, նույն այդ Եկեղեցու ներգործության հարցը պետք է լիներ. յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում հավատալ նրանց, թե ոչ, կամ սեփական խնդիրները հարթել սեփական ուժերով, թե դիմել որոշակի կարողությունների մարդկանց:

-«Կիսաբաց լուսամուտները» արդեն երկար տարիներ է, ինչ գործում է, ամփոփելով տարիների արդյունքները՝ գո՞հ եք կատարված աշխատանքից եւ գուցե նոր գաղափարներ կան այդ հաղորդաշարի վերաբերյալ:

-  «Կիսաբաց լուսամուտների» գործունեությունից ես ոչ միայն գոհ եմ, այլ շատ հպարտ եմ, որ մենք 5 տարի առաջ, երբ սկսում էինք պարզապես հեռուստատեսային նախագիծ, այսօր այն վերածվել է որոշակի «սոցիալական շարժման», որը հնարավորություն է տալիս լինել կամուրջ հասարակության  տարբեր շերտերի միջեւ: Մեզ մոտ արդեն շատ ակտիվ է սփյուռքը, «Կիսաբաց լուսամուտնեի» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի ներկայացուցչության շնորհիվ կանոնակարգվում է Հայաստան եկող ամբողջ օգնությունը: Մենք հիմա նոր ծրագիր ունենք, որի մասին ավելի ուշ կխոսեմ, միայն նշեմ, որ «Կիսաբաց լուսամուտները» անապահով ընտանիքների համար բնակարանաշինություն է սկսելու, մենք զարկ ենք տալու մի նախագծի, որը կոչվում է «Կիսաբաց լուսամուտների ավան»:

-Նկատելի է, որ «Կիսաբաց լուսամուտները» ավելի շատ անապահով ընտանիքներին օգնություն ցույց տալու եւ նրանց խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ է կենտրանացած. Մարդկանց այդ շերտը, ցավոք, բայց շատ են մեր օրերում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընտրում հերոսներին, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եք ընտրում նրանց, ում պետք է օգնեք:

- Ինչպես յուրաքանչյուր հարցում, «Կիսաբաց լուսամուտներում» արձագանքները եւս երկու մասի են բաժանվում՝ մարդիկ, ովքեր ուզում են դա ցուցադրվի եւ որպես արդյունք լուծում տրվի տվյալ ընտանիքի խնդիրներին, եւ մարդիկ, ովքեր գերադասում են վարել ջայլամի քաղաքականություն եւ ասել, թե ոնց կարելի է ցույց տալ այդ ընտանիքներին, նրանք խայտառակում են մեզ, որ հայի դեմքն այսպիսին չէ, բայց ցավոք, հայի դեմքը այնպիսին է, ինչպիսին ժամանակի ընթացքում ցույց է տալիս հասարակությունը: Մենք վերջին քաղաքականությամբ չենք շարժվում, մենք փորձում ենք մեր գործով ու ասելիքով ապացուցել, որ մենք հնարավորություն ունենք օգնելու, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա սխալ է, ես կխնդրեմ այլ տարբերակով, բայց գործելով ապացուցել, որ կարելի է ավելին անել: Ինչ վերաբերում է թեմաների ընտրությանը, մենք թեման ընտրում ենք ըստ նրա, թե այն որքանո՞վ է քննարկելի 50 րոպեների ընթացքում, որքանո՞վ է դա խնդիր եւ որքանո՞վ է մեր անդրադարձը հարցին լուծում տալու:

Շարունակությունը ՝ այստեղ

Խելացի տան արժեքը Հայաստանում Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. Արաղչի Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել Ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 26-ից 30-ինՄարտի 26-ին և 27-ին լույս չի լինելու․ հասցեներԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե Դարբինյան
Ամենադիտված