Էրդողանը խոստացել է հավերժ պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. «112 Ուկրաինա»
HeaderԹուրքիան միշտ աջակցելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Անկարան չի պատրաստվում ճանաչել Ղրիմի թերակղզին՝ որպես Ռուսաստանի տարածքի մի մաս: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է «112 Украина» հեռուստաալիքը:
«Թուրքիան միշտ աջակցելու է Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի տարածքային ամբողջականությունն ու քաղաքական միասնությունը: Թուրքիան չի ճանաչել Ղրիմի անօրինական անեքսիան և չի պատրաստվում դա անել: Մենք տեսանք, որ Ռուսաստանը պարզապես ոտնատակ է արել միջազգային իրավունքը Ղրիմում»,- ասել է Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների անցկացման մասին, որոնց ընթացքում երկու առաջնորդները քննարկել են տարածքային և միջազգային հարցեր: