Աշխարհի «ամենաբարետես» հանցագործն ազատության մեջ է ու մտադիր է մոդել դառնալ (լուսանկարներ)
LifeTert.am-ը գրում է .
Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվել էր ոմն Ջերեմի Միքսի` ոստիկանական բաժանմունքում արված լուսանկարը, ինչից հետո երիտասարդ հանցագործն ակնթարթորեն ճանաչում էր ձեռք բերել վիրտուալ տիրույթում:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, համացանցի բազմաթիվ կին օգտատերերի ուշադրությունը գրաված ու նրանց անսահման համակրանքին արժանացած կապուտաչյա, առնական դիմագծերով հանցագործը, ով զենքի ապօրինի պահման մեղադրանքով ձերբակալվել էր 2014թ. հունիսին, այժմ ազատության մեջ է:
Հետաքրքրական է, որ Միքսն այժմ մտադիր է մոդելային գործով զբաղվել` հաշվի առնելով այն փաստը, թե իր պես արտաքինով տղամարդիկ որքան պահանջված են տվյալ ասպարեզում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Միքսն ամուսնացած է ու ունի 3 երեխա:



