Ինչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել


«Հայաստանը կրկին հեղաշրջման եզրին է»

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները պնդում են, որ բացահայտել են հեղաշրջման փորձ։ Նրանց խոսքով դավադիրների թվում են եղել օլիգարխներ, պատգամավորներ, լրագրողներ և Հայ Առաքելական Եկեղեցու  ներկայացուցիչներ։ Նրանք, իբր, պլանավորել էին օգոստոսին մոտ 4000 զինյալ դուրս բերել Երևանի փողոցներ, իսկ սեպտեմբերին տապալել կառավարությունը, գրում է ng.ru–ն։

Երևանում ձերբակալվել է Բագրատ արքեպիսկոպոսը, ով մեկ տարուց ավելի է կոչ է անում տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան անվանելով Հակաքրիստոս։ Հայ իրավապահ մարմինները հրապարակել են մի քանի աուդիոձայնագրություններ, որոնցում, ըստ անվտանգության աշխատակիցների, այդ քահանան խոսում է իշխանությունը զավթելու ծրագրի մասին։ Մասնավորապես, ըստ քննիչների, նա պատրաստվում էր ստեղծել մինչև 200 մարտական ​​խմբեր՝ յուրաքանչյուրը 25 հոգուց բաղկացած, որոնք պետք է վերահսկողություն սահմանեին խորհրդարանի նկատմամբ։

«Ոչ մի գործողություն, ոչ մի կալանք չի կարողանա մեզ մոլորեցնել։ Չա՛ր, ուշադիր լսիր. ինչ էլ որ պլանավորես, ինչ էլ որ անես, քեզ երկար ժամանակ չի մնացել։ Մենք կգանք քո հետևից», - ասել էր Բագրատը նախքան ոստիկանական մեքենա նստեցնելը։

Անվտանգության մարմինները պնդում են, որ արքեպիսկոպոսը ցանկացել է ստանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի աջակցությունը։ «Լևոնին պետք է ասել, որ լուրջ լինի, ժամանակը եկել է, մենք կարող ենք մինչև 200 խումբ ուղարկել խորհրդարան», - ասում է ինչ որ տղամարդ անվտանգության ծառայությունների ներկայացրած ձայնագրության մեջ։

Ինչևէ, Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Բագրատի և նրա «Սրբազան պայքար» շարժման անդամների դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու հոդվածով։ Արքեպիսկոպոսից բացի, անվտանգության մարմինները ձերբակալել են Դաշնակցության առաջնորդներից մեկին՝ Իգոր Սարգսյան, Սյունիքի մարզի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կնոջը, «Պարա» հեռուստաալիքի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանին, ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանին, գործարար Տիգրան Գալստյանին և ուրիշների։ Ինչպես նշվում է Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ «Սրբազան պայքարի» անդամները ժամանակ չեն ունեցել ավարտելու իրենց հանցագործությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Այնուամենայնիվ, նրանք ձեռք են բերել պայթյունների և կրակոցների համար նախատեսված սարքեր, ինչպես նաև մեքենաների անվադողերը վնասելու և երթևեկությունը կաթվածահար անելու համար նախատեսված սուր մետաղական տարրեր՝ «աստղեր»։ Նրանք նաև հավաքագրել են մարդկանց՝ հարվածային խմբերում ընդգրկվելու համար, իսկ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ վերջիններիս իրենց ելույթներում վստահեցրել են, որ նախատեսված գործողությունները հաջողության հասնելու միակ միջոցն են։ Հատկանշական է այն, որ հատուկ գործողության նախօրեին Հայաստանի կառավարությանը հավատարիմ CIVIC հեռուստաալիքն էր հրապարակել հանրապետությունում պետական ​​հեղաշրջման ծրագիրը։ Ըստ լրատվամիջոցի լրագրողներն այն ստացել են ընդդիմության իրենց աղբյուրներից։ Երկրի շատ բնակիչներ այս ամենը համարել են ծաղր, քանի որ փաստաթղթում նշված քաղաքական ուժերի աջակցության վարկանիշը, եթե ոչ վիճակագրական սխալի մակարդակում է, ապա դրան մոտ է։ Բացի դա նախ, անհայտ է, թե ո՞վ է դավադրության հեղինակը, և երկրորդ, դավադրության միտքը երևում է ընդամենը մի քանի դրվագներից։ Բացի դա անհայտ դավադիրը նախ և առաջ պատրաստվում էր հաշտեցնել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, որպեսզի համախմբի ընդդիմությանը։ Դրանից հետո նա ցանկանում էր միասնական շտաբում ներգրավել Փաշինյանի կառավարումից դժգոհ օլիգարխներին։ Նրանք պետք է բողոքի ցույցերի ժամանակ ապահովեին մարդկանց ամբոխներ։ Այդ «գորշ կարդինալը» Հայ Առաքելական Եկեղեցուն նշանակել էր ընդդիմադիր քարոզչության խոսափող, իսկ Բագրատը պետք է դառնար ապստամբության առաջամարտիկը։ Միևնույն ժամանակ, այդ դավադիրը պատրաստվում էր հաղթել ընդամենը մի քանի ամսից. գործողության մեկնարկը նախատեսված էր հուլիսի 23-ին, փողոցային ելքն օգոստոսի 21-ին, իսկ հաղթանակը սեպտեմբերի 21-ին։ «Սխրանքը պետք է տեղի ունենա ժամը ուղիղ 17:00-ին», - կատակում են հայերը։ Նույնիսկ Լևոն Քոչարյանն է ասել, որ այդ ծրագիրը, ըստ երևույթին, մշակվել է այն նույն անձի կողմից, ով չի կարողանում նորմալ երթևեկություն հաստատել Երևանում։

Այնուամենայնիվ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» շատ լուրջ է ընդունել CIVIC-ի հրապարակումը։ Գլխավոր դատախազությունը ևս հետաքրքրություն է ցուցաբերել այդ «դավադրության ծրագրի» նկատմամբ։ Ավելին, Փաշինյանի կողմնակիցները միաձայն նշում են, որ իրենց հարձակումները եկեղեցու վրա, որոնք սկսվել են մայիսի վերջից, ըստ երևույթին կապված են հենց այդ պատմության հետ, այսինքն պետության ղեկավարը, եթե անգամ չգիտեր սպասվող դավադրության մասին, բայց, անկասկած, կանխազգացել է դա։

«Կան երկու պահեր։ Առաջին, անվտանգության ուժերի կողմից հրապարակված ձայնագրություններն իրական են թվում, բայց դրանք կարճ են, և կարող են լինել արտահայտություններ հանված համատեքստից։ Երկրորդ, իշխանությունը զավթելու ծրագիրը կեղծ է թվում։ Հնարավոր է, որ իշխանությունները պարզել են, որ Բագրատ Սրբազանն ինչ-որ բան է մտածում և որոշել են ապահովագրվել։ Ընդհանուր առմամբ, նորմալ է, որ հեղափոխական ալիքով իշխանության եկած քաղաքական գործիչներն  ապահովագրվեն տապալման դեպքում»,-ng.ru-ին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Միևնույն ժամանակ, նրա տեսանկյունից, չի կարելի բացառել, որ օլիգարխ Սամվել Կարապետյանը, ով մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ, կներգրավվի  նաև Բագրատ արքեպիսկոպոսի գործում։ Ի դեպ, միլիարդատերն արդեն իսկ խոստացել է իրավաբանական օգնություն ցուցաբերել «Սրբազան պայքարի» անդամներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հետընտրական խնդիրների, հիասթափության և պայքարի շարունակականության մասին. Արմեն Մանվելյան Ես, Արշակ Կարապետյանս, պատրաստ եմ ցանկացած պայքարի հանուն Հայաստանի Հանրապետության Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին ու Վահագին. Էդմոն ՄարուքյանԻնչպես կփոխվի ոսկու գինը Գազ չի լինելու հունիսի 10-ին մի շարք հասցեներում Գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՃԿ ղեկավար, ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանի հայտարարությունը«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին Պարոնյան թատրոնում կայացավ Նարինե Աբգարյանի «Զուլալի» հոգեբանական դրամայի պրեմիերան Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ Երևանում բախվել են «Mitsubishi»-ն ու «Kia»-ն ԶՊՄԿ-ում արյունատվության ակցիաները վաղուց դարձել են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր նախաձեռնություններից մեկըՑԱԽԱԼ-ը hարվածել է ՀԱՄԱՍ-ի ծովային ոստիկանության գլխավոր շտաբին և Գազայում զենքի երեք խոշոր պահեստների Պերովսկիտի առաջընթաց. Գիտնականները ստեղծել են պերովսկիտային արևային մարտկոց 26.25% արդյունավետությամբ և 24,000 ժամ կյանքի տևողությամբ Եթե ՔՊ-ի 8 պատգամավոր փոխի որոշումը, Փաշինյանը կկորցնի աթոռը. Նարեկ ԿարապետյանԱնհրաժեշտ է ընտրությունների արդյունքները վիճարկել ՍԴ-ում. «Հայաքվե» Իսկ ողբերգությունն այն է, որ այդ նախկին-ներկա պայքարը չի ավարտվել և դեռ շարունակվում է. Էդմոն ՄարուքյանԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար Սամվել Կարապետյանի գլխավոր արդյունքը Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, բայց վերցնելու են. Մարուքյան Ֆասթ Բանկն առաջարկում է գյուղատնտեսական վարկ պետական սուբսիդավորման ծրագրով Փորձությունների շեմին․ ինչու են Հայաստանի տնտեսության համար դժվար ամիսներ ուրվագծվում Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Փորձում ենք ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետեւանքները չեղարկել. Գոհար Մելոյան«Եթե իշխանությունը վստահ էր իր հաջողության հարցում, ինչո՞ւ շտապեց 20-25 տոկոս հաշվարկի պարագայում հայտարարել իր հաղթանակի մասին». «Փաստ» Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ» Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Արձանագրված բացթողումները բավարար էին, որպեսզի ԲՀԿ-ն ստանար այն քվեները, որոնք անհրաժեշտ էին ընտրական շեմը հաղթահարելու համար. Իվետա Տոնոյան Վթար է․ մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ․ Աբրահամյան Արտակարգ դեպք՝ ԵրևանումՀունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելուՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրшվորՋուր չի լինելու հունիսի 9/10-ինՆիդերլանդները դուրս են գալիս Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման «Interflex» ծրագրիցԱռեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկածՀայհիդրոմետի տնօրենը գրում է՝ այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկՋրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բшխվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրшվորԶանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն Մարուքյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇՆիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանFlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան
Ամենադիտված