Թուրքական Սուրում դադարեցվել են ռազմական գործողությունները
ՄիջազգայինԹուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում դեռևս 2015 թվականի նոյեմբերի 28-ից թուրքական զինված ուժերի գործողությունները վերջապես դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Անադոլու» գործակալությանն ասել է ներքին գործերի նախարար Էֆքան Ալան:
Սուրում իրականացված ռազմական գործողությունները տևել են 103 օր: Նախարար Ալայի խոսքով՝ այս ընթացքում ոչնչացվել է շուրջ 300 թուրք զինյալ, առգրավվել են մեծ թվով զենք ու զինամթերք: