Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Պետություն-բիզնես հարաբերություններում հետաքրքիր հեռանկարներ են բացվում

Հասարակություն

«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողությանը Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, երևում է, լրջորեն փոթորկել է սոցիալական ցանցերի և լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչների հոգին։ Չնայած այդ միջոցառումից արդեն մի քանի օր է անցել՝ միևնույն է, համացանցում չեն դադարում քննարկումներն այն մասին, թե ինչու էր Ծառուկյանը եկել այնտեղ, ինչու էր երկրի ղեկավարն այդքան ջերմ ողջունել նրան, ինչու գործարարներները չէին դժգոհում երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից և այլն, և այլն։

Իհարկե ցավալի է, որ մեր երկրում մինչ այժմ նման հարցերի պատասխաններն ինքնաբերաբար ենթադրվող և հասկանալի չեն հասարակական շրջանակների համար։ Այն էլ՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների համար, որոնք, թվում է, գործի բերումով պետք է որ ավելի բանիմաց լինեին։ Բայց արի ու տես, որ 21-րդ դարում կապիտալիստական զարգացման ուղին բռնած երկրում հանրային խոսքով հանդես եկող շատ մարդկանց դատողություններն ու հարցադրումները կառուցված են ոչ թե օբյեկտիվ իրականության ընկալման, այլ մանիպուլացիոն՝ ըստ էության բամբասանքի մակարդակի իջեցված ենթադրությունների կամ էլ պարզունակ շահարկումների փորձի հիման վրա։ Հիշատակված քննարկումներին և բարձրացված հարցերին կարելի էր նաև չանդրադառնալ, բայց սոցիալական պատասխանատվության զգացողությունը թույլ չի տալիս անտարբեր մնալ մարդկանց չիմացությանը։ Համենայն դեպս՝ լիահույս եմ, որ նման հարց տվողներն անկեղծորեն ուզում են նաև պատասխաններ ստանալ ու նոր գիտելիքներ կուտակել։ Ուստի, պարտքս եմ համարում որոշ դիտարկումներ ներկայացնել մեր հետաքրքրասեր գրչակներին։

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները հետաքրքիր ազդեցություն են ունենում նաև բիզնեսի վրա։ Այն փաստը, որ Երևանում և նրա շրջակայքում հաջող գործում են առևտրի խոշոր կենտրոններ, վկայում է այն մասին, որ հայկական գործարար հանրությունը նոր հնարավորություններ է տեսնում այս ոլորտում և փորձում է զարգացնել բիզնեսի այս ուղղությունը։ Հայաստանում գործող մոլերի բացարձակ մեծամասնությունը, բացի նրանից որ աշխատատեղ է ապահովում երկրի հազարավոր քաղաքացիների համար, նաև պրոֆիցիտով աշխատող բիզնես է։ Բայց առավել ուրախալին այն փաստն է, որ նման կենտրոններում առևտրի կազմակերպման գործընթացում ներգրավված գործարարներն ընտրել են ոչ թե մրցակցության, այլ փոխադարձ օգտակար լինելու ուղին։ Համագործակցությունն այս ոլորտում մի կողմից նպաստում է գործի էլ ավելի արդյունավետ ընթացքին, մյուս կողմից՝ մեծացնում բիզնեսի սոցիալական ուղղվածության հնարավորությունը։ Հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից հիմնադրված «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացմանը ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը, որը մոտ մեկ տարի առաջ Երևան֊Սևան մայրուղու սկզբնամասում հիմնել էր «Առինջ Մոլ» մեծածախ առևտրի կենտրոնը։

Որքան էլ քննադատները դժգոհեն Հայաստանում առևտրի կենտրոններ բացելու գործարարների որոշումներից, փաստը մնում է այն, որ առևտրի կենտրոններն այսօր եկամուտ են ապահովում երկրի բազում քաղաքացիների համար։ Բացի այդ, նման ենթակառուցվածքների առկայությունը կարող է նպաստել նաև Հայաստանը տարածաշրջանային առևտրի կենտրոնի վերածելուն։ Իհարկե, դրա համար այլ նախապայմաններ էլ են անհրաժեշտ, օրինակ՝ բաց ճանապարհներ կամ անվտանգության ավելի մեծ երաշխիքներ, բայց անգամ առանց դրա, Հայաստանը նման մեծ պոտենցիալ ունի։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը Ռվրասիական Տնտեսական Միության անդամ լինելուց բացի առևտրային բավական լուրջ պայմանավորվածություն ունի նաև Եվրոպայի հետ։ Եվ այն փաստ, որ Հայաստանի առաջատար գործարարները, ինչպիսիք են, օրինակ, Գագիկ Ծառուկյանը կամ Խաչատուր Սուքիասյանը, նման կարևոր ոլորտում օգնության ձեռք են մեկնում իշխանություներին, պետք է միայն ուրախացնի երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին։

Բիզնեսում ընդդիմություն չկա։ Ահա այն գաղափարը, որը այդպես էլ չեն ուզում հասկանալ նույն այն մարդիկ, ովքեր օր ու գիշեր բողոքում են երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից։ Այն փաստը, որ «Ռոսիա Մոլ»-ը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի քաղաքական իշխանություններին ու գործարար աշխարհի առաջատարներին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, խոսում է այն մասին, որ համագործակցության նոր մշակույթ է ձևավորվում և այն ուղղված է բացառապես ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը։

Բայց, ինչպես հայտնի է, ցանկացած լավ գործ ունենում է իր քննադատներին։ Իհարկե, վերոնշյալ գրչակները կարող են ամենատարբեր դատողություններով հանդես գալ, փորձելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ ձևանալ, բայց փաստը մնում է այն, որ Ծառուկյանի գործունեությունն այսօր ոչ այլ ինչ է, քան տարիներ առաջ ցանած սերմերի հոգատար խնամք։ Դա այն անհրաժեշտ նախապայմանն է, որը մոտ ապագայում բարեկեցության պտուղներ կբերի ոչ միայն նրա բիզնեսներում ներգրավված քաղաքացիներին, այլև ընդհանրապես երկրի տնտեսական զարգացմանը։

Վահան ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուրը՝ Times.am 

Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինի
Ամենադիտված