Մարզիկներ են ազատվել զինվորական ծառայությունից
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մի խումբ մարզիկներ ազատվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին։
Նրան են՝ Քրիստիան Լյուսիեն Վիտալ, Վարազդատ Լալայան, Կարեն Ավագյան, Նարեկ Դալլաքյան, Բորիս Շատվերյան և Հայկ Մարտիրոսյան։
«Տրամադրված տարկետումներից հետո նշված մարզիկները նոր նշանակալի նվաճումներ են գրանցել՝ Կարեն Ավագյանը ծանրամարտի երիտասարդների (մինչև 23 տարեկանների) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր, Նարեկ Դալլաքյանը սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2024 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, իսկ Բորիս Շատվերյանը սամբոյի աշխարհի 2023 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր և սամբոյի Եվրոպայի 2023 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է:
Ինչ վերաբերում է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի և աշխարհի առաջնությունների հաղթող Վարազդատ Լալայանին, ապա նա նախապատրաստվում է 2025 թվականի աշխարհի առաջնությանը: Իսկ Հայկ Մարտիրոսյանը շախմատի Հայաստանի հավաքականի անդամ է: 2017 թվականին նրան շնորհվել է շախմատի միջազգային գրոսմայստերի կոչում»:
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram