Էրդողանը հետաքրքրվել է, թե ով է ՌԴ-ին հրավիրել մտնել Ուկրաինա
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ առիթը բաց չի թողել քննադատել Ռուսաստանին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը՝ կրկին քննադատելով Ռուսաստանին։ Էրդողանը նշել է, թե ռուսական կողմի հետ հանդիպումներում երբ հարցրել է, թե ՌԴ-ն ինչու մտավ Սիրիա, իրեն պատասխանել են, թե Ասադն է հրավիրել։
«Իսկ Ռուսաստանին ո՞վ էր հրավիրել Ուկրաինա։ Ռուսաստանն ուժ է ստանում զենքից ու ՄԱԿ-ի մշտական անդամ հանդիսանալուց»,-ասել է Էրդողանը։