Թուրքիայի Իդիլում քրդերի դեմ գործողություններն ավարտվել են. գտնվել են 21 դիակ
HeaderԹուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Իդիլի շրջանում թուրքական զինուժն ավարտել է գործողությունը եւ սկսել հեռանալ քաղաքի փողոցներից։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ թուրքական զինուժը 22 օր տեւած գործողություններից հետո հայտարարել է, թե կատարել է առաջադրանքը եւ քաղաքում վերացվել են բարիկադներն ու խրամատները։
Գործողությունները ավարտվելուց հետո Իդիլի մի թաղամասերից մեկում սպանված քրդերի 21 դիակ են հայտնաբերել, որոնք տեղափոխվել են դիահերձարան։