Գուժ Մանուկյանը ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր. Գագիկ Ծառուկյան
Blog- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։
Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահվան մասին։
Գուժ Մանուկյանը մեծ ավանդ է ունեցել հայկական արվեստի, մասնավորապես՝ թատրոնի և կինոյի զարգացման գործում։ Տասնամյակներ շարունակ նա եղել է արվեստի անփոխարինելի շունչ՝ իր յուրահատուկ խաղով, հզոր կերպարներով և անկրկնելի բեմական ներկայությամբ գերելով հազարավոր հանդիսատեսների սրտերը։ Նա ոչ միայն մեծ արտիստ էր, այլև ազնիվ մարդ, հոգատար գործընկեր ու սերունդների ոգեշնչման աղբյուր: Անձամբ ինձ համար շատ թանկ է մեր մտերմությունը, մեր անձնական հուշերը, միասին անցած մեր ճանապարհը։
Խորին ցավակցությունս եմ հայտնում Մանուկյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ արվեստասեր հանրությանը։
Նրա վաստակն ու հիշատակը միշտ կենդանի կմնան մեր սրտերում։
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram