Չինաստանում խորտակված զբոսանավի զոհերի թիվը հասել է 331-ի
Միջազգային
Չինաստանի Յանցզի գետում խորտակված «Արեւելքի աստղ» զբոսանավի զոհերի թիվը հասել է 331-ի։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալության պաշտոնական Թվիթերը։ Եվս 111 մարդ անհետ կորած է համարվում։
Հունիսի 5-ին ջերմանավը գետից ցամաք էր հանվել։ Փրկարարները մտադիր են նավի խցերից ջուրը դուրս հանել զոհերի դիակները գտնելու հույսով, փոխանցում է Lenta-ն։