Սարսափելի դեպք Կոտայքի մարզում. Ազգականը դանակով հարվածներ է հասցրել 21-ամյա կնոջը. Shamshyan
ՀասարակությունԱյսօր՝ մարտի 9-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի եւ ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով:
Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ այս պահին վիրահատարանում է:
Դեպքի կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ` Քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզել են հանցագործության վայրը, որտեղ էլ Հ. Հակոբյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տուծած կնոջ հորեղբոր տղային` 37-ամյա Ազիզ Խուդոյանին:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: