Հայրիկն ընդունում է երկվորյակ որդիների ծնունդը (ֆոտոշարք)
LifeԾննդաբերություն ջրի մեջ. հրաշք ու տառապանք։ Իսկ երբ ծնունդն ընդունում է հենց հայրիկը... ինչպիսի անկրկնելի պահ լուսանկարչի համար։
Քալիֆորնիայից հայտնի լուսանկարչուհի Ռոբին Բեյքերը, որը հիմնականում լուսանկարում է ծննաբերություններ, որոշել է ներկայացնել մի յուրօրինակ ֆոտոշարք, որում հավերժացրել է ջրի մեջ ծննդաբերության գեղեցիկ ու բնական ակնթարթները։ Լուսանկարչուհին, որը նաեւ փորձառու մանկաբարձ է, լուսանկարել է, թե ինչպես է հայրիկն ընդունում սկզբում առաջին, հետո՝ երկրորդ որդու ծնունդը, կնոջ երկունքի ցավերը, ծնողների անհանգստությունը, սպասումն ու երջանկությունը։








Նշենք, որ այս լուսանկարը մասնակցել է Պրոֆեսիոնալ լուսանկարիչների միջազգային ասոցիացիայի 2016-ին հայտարարված մրցույթին։

Իսկ երեխաների լույս աշխարհ գալուց հետո Ռոբինը լուսանկարել է, թե ինչպես է երջանիկ մայրիկն ու նորածին փոքրիկները խոտաբույսերով լոգանք ընդունում միասին։


Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail