Իրանցիների հոսքը դեպի Հայաստան ակտիվացե՞լ, թե՞ պասիվացել է, ինչ իրավիճակ է Սյունիքում
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախորդ օրերի համեմատ վերջին երկու օրերին իրանցիների հոսքը դեպի Հայաստան նվազել է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։
Նրա խոսքով, եթե նախորդ օրերին հոսքը բավականին մեծ էր, հիմա արդեն վիճակը կառավարելի է։
«Փոքրաթիվ իրանցիներ են գալիս, որոնք համայնքում մնալ չեն էլ ուզում, բոլորը դեպի Երևան են գնում։ Մարզպետի միջնորդությամբ միկրոավտոբուսներ են տրամադրվել և ուղևորը 12 հազար դրամով գնում են դեպի Երևան»,- նշեց նա։
Անդրեասյանի խոսքով՝ այս պահին էլ Մեղրիում իրանցիներ չկան։
Նշենք, որ թվում էր, թե երեկ և այսօր հատկապես պետք է հարևան երկրից քաղաքացիների հոսքը բավականին ակտիվ լիներ, քանի որ երեկ ԱՄՆ նախագահի մակարդակով հայտարարվեց, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք միջուկային կայանների, այդ թվում Ֆորդոյին։
«Այժմ խաղաղության ժամանակն է։ Սա պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի և աշխարհի համար. Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այա պատերազմը»,– գրել էր Թրամփն իր սոցցանցերի էջում։
Նարե Գնունի
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram