Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
Մշակույթ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 18-20-ը կայացել է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին 2005թ․ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 10-րդ նստաշրջանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ նստաշրջանի ընթացքում Հայաստանն ընտրվել է փոխնախագահ՝ բյուրոյում ներկայացնելով Արևելաեվրոպական տարածաշրջանային խումբը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ելույթ է ունեցել հաշվետու ժամանակահատվածում քարտուղարության գործունեության վերաբերյալ զեկույցի շուրջ՝ անդրադառնալով նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն առնչվող մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությանը, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը, արտակարգ իրավիճակներում արտիստների ստեղծագործական գործունեության շարունակականության և մշակութային կյանքի պաշտպանության կարևորությունը։
ՀՀ պատվիրակությունը ելույթներ է ունեցել նաև տեխնոլոգիական արդի մարտահրավերների հաղթահարման նպատակով հավելյալ իրավական գործիքի մշակման, փորձագիտական խմբերի կողմից իրականացված աշխատանքների, Կոնվենցիայի 20-ամյակին նվիրված միջոցառումների և այլ օրակարգային կետերի վերաբերյալ։
Նստաշրջանի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքներով Հայաստանն ընտրվեց է 2005թ․ Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է նաև 2005թ․ կոնվենցիայի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառում, որի շրջանակներում Հայաստանը ներկայացրել է «Երազ» պարային համույթը։
Հետևեք մեզ՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram