Պենտագոնը մարտական անօդաչու սարքերով ԱՄՆ տարածքը հետեւել է ո՛չ ռազմական առաքելության շրջանակում
ՄիջազգայինՎերջին տասնամյակում Պենտագոնը մարտական անօդաչու սարքեր է ուղարկել ԱՄՆ տարածքին հետեւելու նպատակով՝ ո՛չ ռազմական առաքելության շրջանակում: Այս մասին ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցում:
Ըստ USA Today-ի, 2006-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում անօդաչու սարքեր են ուղարկվել առնվազն 20 անգամ, ինչը մշտապես համապատասխանել է գործող օրենսդրությանը:
Ամեն դեպքում, զեկույցում որեւէ մանրամասն չի ներկայացվում երկրի տարածքում հետախուզական առաքելությունների մասին: Պենտագոնում նշել են, որ «շատ լուրջ» են վերաբերվում ամերիկյան տարածքում մարտական անօդաչուների օգտագործման խնդրին:
Gazeta-ի փոխանցմամբ, Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության աշխատակից Ջեյ Աթենլիի կարծիքով, լավ է, որ օրենքի խախտումներ չեն եղել: Սակայն, ըստ նրա, ներկայում տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ, հավանաբար, շուտով կարիք կլինի վերանայել օրենքները: